- Ի՞նչ է թունաքիմիկատը
- Թունաքիմիկատը քիմիական պատրաստուկ է, որը նախատեսված է գյուղատնտեսական վնասատուների, վնասակար օրգանիզմների (մոլախոտերի, կրծողների, սնկերի, վնասատու միջատներ) ոչնչացնելու համար:
- Ինչպես պաշտպանվել թունաքիմիկատի վնասակար ազդեցությունից
- Թունաքիմիկատներ գնելիս՝
- Հետևե՛ք թունաքիմիկատի օգտագործման, անվտանգ չափաքանակների և առաջին օգնության միջոցառումների վերաբերյալ հրահանգներին, որոնք նշված են պիտակի վրա,
- Մի՛ գնեք թունաքիմիկատներ, որոնց մակնշումը բացակայում է կամ գրված է Ձեզ համար անհասկանալի լեզվով:
- Թունաքիմիկատը Ձեր օրգանիզմ կարող է ներթափանցել 3 ուղղով՝
- Շնչառական`
ա. վատ օդափոխվող տարածքներում թունաքիմիկատի խառնուրդ պատրաստելիս,
բ. վատ օդափոխվող տարածքներում թունաքիմիկատներով մշակված բույսերի հետ աշխատելիս (օրինակ՝ ջերմոցներում),
գ. առանց անհատական պաշտպանիչ միջոցների կիրառման թունաքիմիկատով մշակում կատարելիս:
- Մաշկի միջոցով՝
ա. թունաքիմիկատների խառնուրդ պատրաստելիս կամ դրա կիրառման ժամանակ` մաշկի վրա թունաքիմիկատի թափվելու դեպքում,
բ. թունաքիմիկատով աղտոտված մակերեսների, գործիքների կամ մշակաբույսերի հետ շփման դեպքում,
գ. թունաքիմիկատով աղտոտված հագուստ օգտագործելու դեպքում:
- Մարսողական համակարգի միջոցով՝
ա. թունաքիմիկատների հետ աշխատելիս և դրանից հետո չլվացված ձեռքերով սնունդ ընդունելու, ըպելիք օգտագործելու կամ ծխելու ժամանակ,
բ. օգտագործված թունաքիմիկատների տարաները լվանալուց հետո խմելու նպատակով օգտագործելու դեպքում,
գ. թունաքիմիկատով մշակված միրգ կամ բանջարեղեն ուտելիս, եթե դրանք պատշաճ ձևով չեն լվացվել,
դ. այնպիսի սննդամթերք կամ ըմպելիք օգտագործելու դեպքում, որը գտնվել է թունաքիմիկատով մշակված տարածքին մոտ հեռավորության վրա և ծածկված չի եղել:
Թունաքիմիկատները կրծքով կերակրվող երեխայի օրգանիզմ կարող են անցնել մոր կաթի միջոցով:
- Թունաքիմիկատներով սուր թունավորման ախտանշանները՝
- Գլխացավ, ցրվածություն
- Աչքերի լորձաթաղանթի գրգռվածություն
- Սրտխառնոց, փսխում, փորլուծություն
- Մաշկի վնասվածք՝ խոցեր և այլն։
Թունաքիմիկատներով թունավորումները կանխարգելելու նպատակով.
- Լվացե՛ք և պահե՛ք թունաքիմիկատով աղտոտված հագուստները առօրյա հագուստներից առանձին,
- Տեղադրե՛ք նախազգուշացնող ցուցանակներ՝ մարդկանց մուտքը թունաքիմիկատով մշակված տարածք արգելելու նպատակով,
- Մի՛ պահեք թունաքիմիկատները և հեղուկացիր սարքավորումները պատահական վայրերում,
- Պահե՛ք թունաքիմիկատները սննդամթերքից հեռու, երեխաներին ոչ մատչելի վայրերում,
- Մի՛ պահեք թունաքիմիկատները պարենային ապրանքների համար նախատեսված տարաներում՝ լիմոնադի շիշ և այլն,
- Մի՛ օգտագործեք թունաքիմիկատներ, որոնք թույլատրված չեն մշակաբույսերի պաշտպանության նպատակով օգտագործման համար,
- Պահպանե՛ք մշակումից հետո թունաքիմիկատի համար նախատեսված սպասման ժամկետը՝ դաշտ մտնելիս և թունաքիմիկատով մշակցած մթերք օգտագործելիս,
- Մի՛ իրականացրեք թունաքիմիկատներով մշակումը քամոտ, մառախլապատ եղանակին կամ քամու հակառակ ուղղությամբ,
- Պատրաստե՛ք թունաքիմիկատի խառնուրդը լավ օդափոխվող տարածքում,
- Օգտագործե՛ք անհատական պաշտպանիչ միջոցներ (հատուկ հագուստ, դիմակ, ձեռնոց, ակնոց, երկարաճիթ կոշիկներ) թունաքիմիկատի հետ աշխատելիս,
- Մի՛ փչեք հեղուկացրի (սրսկիչ սարքի) խցանված ծայրադրի մեջ,
- Օճառով լվացե՛ք ձեռքերը և դեմքը թունաքիմիկատի օգտագործումից հետո՝ նախքան սնունդ ընդունելը, ծխելը կամ սանհանգույցից օգտվելը,
- Լվացե՛ք թունաքիմիկատով աղտոտված մաշկը և հագուստը առատ ջրով և օճառով,
- Օգտագործեք սարքին, արտադրական և այլ թերություններ չունեցող սարքավորումներ:
Հետագա բարդություններից խուսափելու համար մի զբաղվեք ինքնաբուժությամբ,