Տուլարեմիան կենդանիներից մարդուն փոխանցվող վարակիչ հիվանդություն է։
Փոխանցման ուղիներն են՝
Տրանսմիսիվ — արյունածուծ միջատների (մասնավորապես՝ տզեր, ձիաճանչեր, մոծակներ) միջոցով
Սննդային- հարուցչով վարակված սննդամթերքի և ջրի միջոցով
Կոնտակտային- վարակված կենդանիների հետ ուղղակի շփման արդյունքում
Ախտանշաններ
Տենդ
Թուլություն
Գլխացավ
Ավշային հանգույցների մեծացում
Վարակի աղբյուրը հիմնականում հանդիսանում են կրծողները (սովորական դաշտամկները, անտառային և տնային մկները, ջրային առնետները) և նապաստականմանները (նապաստակները, ճագարները)։
Ինչպե՞ս կանխարգելել տուլարեմիա հիվանդությունը․
-արյունածուծ միջատներից պաշտպանվելու համար անհրաժեշտ է․
- Օգտագործել հակամիջատային ցանցեր
- Օգտագործել միջատավանիչ հատուկ միջոցներ և սարքեր
- Կրել փակ հագուստ անտառապուրակային գոտիներ և ջրային տարածքներ այցելելիս
-Պահեք սննդամթերքը կրծողների համար անհասանելի վայրերում, իսկ ջուրը՝ փակ տարաներում
-Խուսափեք կրծողների արտաթորանքով աղտոտված մթերքների օգտագործումից
-Մի հավաքեք կրծողների կողմից վնասված սունկ և հատապտուղ
Կարևոր է իմանալ
*Մարդուց մարդուն վարակը չի փոխանցվում
*Կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը տուլարեմիայի դեմ պատվաստվելն է։