Սա մի հիվանդություն է, որի ժամանակ բորբոքվում են ուղեղի թաղանթները՝ դրա պաշտպանիչ շերտերը, որոնք ծածկում են ուղեղը և ողնուղեղը: Հիվանդության հարուցիչները վիրուսային, բակտերիալ և սնկային վարակներն են, ինչպես նաև ամենապարզ միկրոօրգանիզմները։
Մենինգակոկային վարակը օդակաթիլային ճանապարհով փոխանցվող սուր վարակիչ հիվանդություն է, որը կարող է ընթանալ՝
Անախտանիշ՝ բակտերիակրության ձևով.
Նազոֆարինգիտի ձևով.
Գեներալիզացված.
Ուղեղի հյուսվածքների ախտահարմամբ և մենինգիտի զարգացմամբ.
Մենինգոկոկցեմիա.
Ռիսկի խմբերն են.
- Դեռահասները
- Զորակոչիկները
- Փայծաղ չունեցող (ասպլենիա) պացիենտները
- Meningitidis-ի հետ աշխատող անձինք:
Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է։ Գաղտնի շրջանը 1-10 օր է, միջինը՝ 4 օր։
Կանխարգելում.
Մենինգիտի դեմ կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Հայաստանի Հանրապետությունում Պատվաստումների ազգային օրացույցով նախատեսվում է պատվաստումներ ռիսկի խմբերին, ինչպես նաև համաճարակաբանական ցուցումով: