Կենդանիներից մարդուն փոխանցվող մահացու վիրուսային հիվանդություն
Փոխանցման ուղիներ
Մարդը կարող է վարակվել հիվանդ կենդանու կողից՝
*կծելու միջոցով
*ճանկռելու միջոցով
*վնասված մաշկը թքոտելու միջոցով
Կանխարգելում
*Կենդանիների կողմից տուժելու դեպքում անմիջապես լվացեք վերքը օճառով և առատ ջրով
*Պատվաստվեք կատաղության դեմ
*Զերծ մնացեք թափառող և վայրի կենդանիների հետ շփումից
Վարակի աղբյուր հիմնականում հանդիսանում են շները, կատուներն, աղվեսները, գայլերը, ոզնիները, չղջիկները
Կարևոր է իմանալ՝
- Կանխարգելիչ պատվաստումները կյանքը փրկելու միակ միջոցն են: Պատվաստանյութը կանխում է հիվանդության զարգացումը 96-98%-ով:
- Պատվաստումներն անհրաժեշտ է սկսել շփումից հետո որքան հնարավոր է շուտ:
- Կատաղության դեմ պատվաստումը կատարվում է ըստ պատվաստանյութի հրահանգի: Այս պահին պատվաստումը կատարվում է 5 նվագով։
Արգելվում է՝
- պատվաստանյութի ներանոթային ներարկումը
- արգելվում է մարմնի նույն հատվածում ներարկելը
ԿԱՏԱՂՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏՈՒՄԸ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ԿՅԱՆՔԻ ՑՈՒՑՈՒՄՈՎ:
- Կենդանիների կողմից տուժելու ցանկացած դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկական օգնության՝ հակակատաղության պատվաստումներ ստանալու համար
- Ոչ աշխատանքային ժամերին և օրերին կատաղության դեմ կանխարգելիչ պատվաստումներ ստանալու համար կարող եք դիմել ստորև նշված բժշկական կենտրոններ՝
Երեխաների համար՝
- <<Արաբկիր>> բժշկական համալիր
- Սուրբ Աստվածամայր>> ԲԿ
- <<Ուիգմոր Քլինիք>> ԲԿ
- <<Մուրացան>> հիվանդանուցային համալիր
Մեծահասակների համար՝
- <<Սուրբ Գրիգոր Լուսավորիչ>> ԲԿ
- <<Արմենիա>> հանրապետական ԲԿ
- <<Էրեբունի>> ԲԿ
- <<Աստղիկ>> ԲԿ
- <<Շենգավիթ>> ԲԿ