Ռոտավիրուսային վարակը սուր վարակիչ հիվանդություն է, որն ախտահարում է աղեստամոքսային տրակտը։ Հիմնականում հանդիպում է մինչև 5 տարեկան երեխաների մոտ, սա պայմանավորված է նրանց ստամոքսի ցածր թթվայնությամբ և իմուն համակարգի անբավարար հասունությամբ։ Հիվանդությունը կարող է ծանր ընթանալ հատկապես 3 ամսականից 3 տարեկան երեխաների մոտ։ Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է։ Վարակը փոխանցվում է կեղտոտ ձեռքերի, կենցաղային իրերի, խաղալիքների, սննդի, ջրի միջոցով, ինչպես նաև օդակաթիլային ճանապարհով։
Ռոտավիրուսային վարակի կանխարգելման արդյունավետ միջոցը պատվաստումն է:
Պատվաստումներն իրականացվում են երկդեղաչափ սխեմայով: Առաջին դեղաչափը կատարվում է 6 շաբաթականում, երկրորդը` 12 շաբաթականում: