Սեզոնային գրիպը սուր շնչառական վարակ է, որն առաջանում է գրիպի վիրուսներով, որոնք շրջանառվում են ամբողջ աշխարհում:
Սեզոնային գրիպը սկսվում է հանկարծակի բարձր ջերմությամբ, հազով (սովորաբար չոր), գլխացավով, մկանացավով, հոդացավով, կոկորդի ցավով: Հազը կարող է լինել սուր և տևել 2 շաբաթ կամ ավելի։ Հիվանդությունը կարող է ունենալ թեթև և ծանր ընթացք, կարող է գրանցվել նաև մահացու ելք:
ՌԻՍԿԻ ԽՄԲԵՐՆ ԵՆ․
- Հղիներ
- 6 ամսականից 5 տարեկան երեխաներ
- 65 տարեկանից բարձր տարիքի անձինք
- 16-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք
- Բուժաշխատողներ
- Փակ կազմակերպություններում գտնվող անձինք, սպասարկող անձնակազմ, բանակ, զորակոչիկներ:
Վարակից պաշտպանվելու ամենարդյունավետ միջոց է սեզոնային գրիպի դեմ պատվաստումը։