ՄԱՐԴՈՒ ՊԱՊԻԼՈՄԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՎԱՐԱԿ

Մարդու պապիլոմավիրուսային վարակը /ՄՊՎ/ վերարտադրողական համակարգի ամենատարածված վիրուսային վարակն է:  Սա վիրուսների խումբ է, որը վարակում է մաշկը կամ լորձաթաղանթները (օրինակ, բերանի խոռոչը կամ արգանդի պարանոցը)։

Մարդու պապիլոմավիրուսային վարակը փոխանցվում է սերտ շփման միջոցով, մաշկից-մաշկ, մաշկ֊լորձաթաղանթ, լորձաթաղանթ-լորձաթաղանթ, վարակված հատվածի հետ ցանկացած սերտ շփման դեպքում, սեռական ճանապարհով: ՄՊՎ-ն ժառանգական հիվանդություն չէ, գենետիկորեն չի փոխանցվում, կախված չէ գենետիկ կոդից։

Գոյություն ունեն վիրուսի մոտ 200 շտամներ, որոնցից շատերը չեն առաջացնում որևէ ախտանիշ կամ հիվանդություն, մինչդեռ դրանցից մոտ 30-ը կարող են առաջացնել սեռական օրգանների, բերանի և կոկորդի հիվանդություններ:

Արգանդի պարանոցի քաղցկեղը պատկանում է Մարդու պապիլոմավիրուսային վարակների ընտանիքին։

Ապացուցված է, որ արգանդի պարանոցի քաղցկեղի պատճառը մարդու պապիլոմավիրուսն է: Ամբողջ աշխարհում արգանդի վզիկի քաղցկեղը կանանց շրջանում տարածվությամբ չորրորդն է:

Կանխարգելում

Միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է ՄՊՎ-ի դեմ։ Պատվաստաման լավագույն տարիքը 9-14 տարեկան հասակն է։ ՀՀ-ում պատվաստումը կատարվում է 13 տարեկան աղջիկների շրջանում։ Պատվաստանյութն առաջացնում է առավել հզոր իմունային պատասխան հենց այդ տարիքում և առավել արդյունավետ է, եթե պատվաստումն իրականացվում է մինչև անձի սեռապես ակտիվ դառնալը։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.