ՓԱՅՏԱՑՈՒՄ

Փայտացումը չափազանց վտանգավոր և ծանր հիվանդություն է։ Փայտացման հարուցիչը (Clostridium tetani) լայն տարածում ունի բնության մեջ: Լինելով կենդանիների և 40% մարդկանց աղիների մշտական բնակիչ, ընկնում է հողի մեջ, վարակում է այն և վերածվում  սպորի: Հիմնական փոխանցման ուղին կոնտակտային է` վնասված մաշկի  միջոցով:

 

Հիվանդության ախտանշանները զարգանում են հիմնականում վարակից 14 օր հետո: Մահացությունը 20-25% է:

Հիվանդությունը հնարավոր է կանխարգելել պատվաստման միջոցով: Հիվանդությունից հետո իմունիտետ չի ձևավորվում: Միայն փայտացման անատոքսինը կարող է առաջացնել կայուն իմունիտետ:

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.