Հաճախ հնչող հարցեր

Ի՞նչ է գրիպը
Գրիպը վարակիչ շնչառական հիվանդություն է, որի հարուցիչը գրիպի վիրուսն է: Այն նույնը չէ, ինչ սովորական մրսածությունը: Գրիպը բնորոշվում է տենդի, հազի (սովորաբար չոր), գլխացավի, մկանների և հոդերի ցավի, արտահայտված թուլության (վատ ինքնազգացողության) հանկարծակի գրոհով, կոկորդի ցավով և «հոսող քթով»: Հազը կարող է լինել ծանր և տևել 2 կամ ավելի շաբաթ: Գրիպը չի կարելի բուժել հակաբիոտիկներով: Գրիպի ծանր դեպքերը հնարավոր է բուժել հակավիրուսային միջոցներով բժշկի հսկողությամբ:
Շատերն ապաքինվում են մեկ շաբաթվա ընթացքում առանց բժշկական օգնության անհրաժեշտության: Սակայն գրիպը կարող է ծանր բարդությունների և մահվան պատճառ դառնալ հատկապես 65 տարեկանից բարձր անձանց, երեխաների, հղի կանանց և երկարատև առողջական խնդիրներ ունեցողների շրջանում: Ամեն տարի արձանագրվում են գրիպից մահվան դեպքեր այս ռիսկային խմբերի անձանց շրջանում: Ամբողջ աշխարհում գրիպի հետևանքով տարեկան մահանում է 650 000 մարդ, որից 72 000-ը՝ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում:
  • Կարևոր է ստանալ գրիպի դեմ պատվաստում յուրաքանչյուր տարի, քանի որ գրիպի վիրուսներն անընդհատ փոփոխվում են, և, հետևաբար, գրիպի դեմ պատվաստանյութը յուրաքանչյուր սեզոն թարմացվում է՝ տվյալ սեզոնի ընթացքում շրջանառող վիրուսի տեսակին համապատասխան։ Պատշաճ պաշտպանություն ապահովելու համար անհրաժեշտ է յուրաքանչյուր տարի ստանալ պատվաստում։
  • Գրիպի կանխարգելման լավագույն և արդյունավետ միջոցը գրիպի դեմ պատվաստումն է: Պատվաստումը գրիպի կանխարգելման ամենածախսարդյունավետ միջոցն է:
  • Սեզոնային գրիպի դեմ հղի կնոջ պատվաստումը կանխարգելում է ինչպես մոր, այնպես էլ նորածնի հիվանդացությունը գրիպով կյանքի առաջին 6 ամիսների ընթացքում, գրիպի հակամարմինների տրանսպլացենտար փոխանցման ճանապարհով: Բացի դրանից հակամարմինները փոխանցվում են նաև կրծքով կերակրելու միջոցով:
Առաջնահերթ պատվաստման ենթակա են նպատակային խմբերի անձինք, որոնք վարակի ծանր ընթացքի բարձր ռիսկ են հանդիսանում. հղի կանայք, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները, 65 և բարձր տարիքի մեծահասակները, քրոնիկ հիվանդություններով տառապող անձինք (շաքարային դիաբետով, սիրտ-անոթային համակարգի, երիկամների քրոնիկ հիվանդներ), բուժաշխատողները, փակ կազմակերպություններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմը (զինծառայողներ, դպրոց ինտերնատներ, մանկատներ, ծերանոցներ, հոգեկան առողջության կենտրոններ)


Սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութը չպետք է ներմուծվի, եթե պատվաստվողի մոտ առկա է.

  • Ծանր ալերգիկ ռեակցիա (գերզգայուն) տվյալ պատվաստանյութի ակտիվ նյութի կամ պատվաստանյութի բաղադրիչներից որևէ մեկի, շատ քիչ քանակությամբ պարունակվող բաղադրիչների նկատմամբ:
  • Միջին կամ բարձր ջերմությամբ (≥390C) ուղեկցվող կամ սուր հիվանդություն: Այս դեպքում պատվաստումը պետք է հետաձգվի մինչև առողջացումը:
Որո՞նք են գրիպի դեմ պատվաստանյութի կողմնակի ազդեցությունները Գրիպի դեմ պատվաստումն անվտանգ է, բայց երբեմն, պատվաստումից հետո 1-2 օր ներարկման հատվածում կարող են նկատվել թեթև ցավ, քոր, կարմրություն։
Լավագույն տարբերակը գրիպի սեզոնից առաջ պատվաստվելն է: Պատվաստվելուց հետո գրիպի դեմ հակամարմինների ձևավորումը տևում է առնվազն 2 շաբաթ: Սակայն երբեք ուշ չէ պատվաստվելու համար, քանի դեռ շրջանառում է գրիպի վիրուսը: Պատվաստումը հնարավորություն է ընձեռում լինել պաշտպանված և նվազեցնել հիվանդության ծանր հետևանքները:
Ամեն տարի պատվաստվելը կարևոր է: Պատճառն այն է, որ գրիպի վիրուսն անընդհատ փոփոխվում է, այսինքն յուրաքանչյուր տարի կարող են շրջանառել տարբեր շճատիպեր: Սեզոնային գրիպի պատվաստանյութերի բաղադրությունը յուրաքանչյուր տարի համապատասխանեցվում է տվյալ սեզոնին առավել շրջանառող շճատիպերին՝ հնարավորինս ապահովելով առավելագույն պաշտպանություն:
Ոչ, գրիպի պատվաստանյութերն անվտանգ են և գրիպ չեն հարուցում: Դուք կարող եք ունենալ որոշակի պատասխան պատվաստմանը, սակայն այդ արձագանքը գրիպ չէ և առավել թեթև է ընթանում, քան գրիպի ախտանշաններն են: Նույնիսկ պատվաստված լինելու պարագայում հնարավոր է գրիպով վարակվել: Պատճառն այն է, որ տարվա պատվաստանյութը նախատեսված է պաշտպանելու գրիպի սպասվող, սակայն ոչ բոլոր տեսակներից: Բացի այդ, Ձեր անհատական դիմադրողականությունը կարող է Ձեզ առավել ընկալունակ դարձնել գրիպի կոնկրետ տեսակի նկատմամբ: Այնուամենայնիվ խորհուրդ է տրվում պատվաստվել: Նույնիսկ եթե գրիպով վարակվեք, ախտանշանները կլինեն առավել թեթև և քիչ վտանգավոր:
Սեզոնային գրիպի պատվաստանյութերն օգտագործվում են ավելի քան 50 տարի, կիրառվել են միլիոնավոր մարդկանց շրջանում՝ ապացուցելով անվտանգությունն ու արդյունավետությունը:
Ա և Բ տեսակի գրիպները վարակում են մարդկանց ամեն տարի: Եթե պատվաստանյութը «եռավալենտ» է, սա նշանակում է, որ այն պատշպանում է գրիպի 3 տեսակի շտամներից: Յուրաքանչյուր տարվա փետրվարին ԱՀԿ-ն որոշում է, թե գրիպի որ շճատիպերը պետք է ընգրկվեն պատվաստանյութի մեջ առաջիկա սեզոնին հյուսիսային կիսագնդում: Այն սովորաբար պարունակում է 2 տեսակի Ա վիրուս և 1 տեսակի Բ վիրուս: Այս որոշումը հիմնված է առաջիկայում շրջանառվելիք ամենահավանական վիրուսների մասին առկա լավագույն փաստերի վրա: Վերջին տարիներին առաջադրվել են նաև քառավալենտ գրիպի պատվաստանյութեր՝ 2 տեսակի Ա և 2 տեսակի Բ վիրուսների դեմ:
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.