ԱՂԻՔԱՅԻՆ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԿԱՐՄՐՈՒԿ

Աղիքային վարակիչ հիվանդությունները կղանքաբերանային (ֆեկալ-օրալ) մեխանիզմով փոխանցվող վարակիչ հիվանդությունների խումբ են, որոնք տարածվում են սննդային, ջրային, կենցաղակոնտակտային ուղիներով: Աղիքային վարակիչ հիվանդությունների հիմնական հարուցիչներն են Enterobacteriaceae ընտանիքի բակտերիաները (որովայնային տիֆ, պարատիֆեր, այլ սալմոնելաներ, շիգելլաներ, ախտածին աղիքային ցուպիկ, կամպիլոբակտեր, յերսինիա էնտերոկոլիտիկա, կլոստրիդիում դեֆիցիլլե և այլն), վիրուսներ (ռոտավիրուս, նորովիրուս, աստրովիրուս և այլն) և միաբջիջ օրգանիզմներ (ամեոբա, ժիարդիա (լյամբլյա), բալանտիդիում, կրիպտոսպորոդիում և այլն):

Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է և մանրէակիրը: Պարատիֆ Բ-ի և էնտերոախտածին աղիքային ցուպիկի դեպքում վարակի աղբյուր կարող են հանդիuանալ նաև որոշ կենդանիներ և թռչուններ (մանր եղջերավոր անաuուններ, ընտանի թռչուններ):

Աղիքային վարակիչ հիվանդություններով առավել հաճախ հիվանդանում են երեխաները, ծերերը, քրոնիկ հիվանդություն և թույլ իմունիտետ ունեցող մարդիկ։ 

Աղիքային վարակիչ հիվանդությունները բնորոշվում են մարդու աղեստամոքսային ուղու ախտահարումով, հիմնական աշտանշաններն են՝ ջերմության բարձրացում, լուծ (կախված հարուցիչի տեսակից, լուծը կարող է լինել ջրիկ, ջրային, արյունային, անզուսպ), որոշ դեպքերում՝ փորկապություն,  սրտխառնոց և փսխում, ինդհանուր թուլություն, վիրուսներով պայմանավորված աղիքային վարակների դեպքում՝ մկանային ցավեր: Հիվանդությունը կարող է ընթանալ անախտանիշ (մանրէակրություն կամ վիրուսակրություն), որն ուղեկցվում է ախտածին և պայմանական ախտածին հարուցիչների արտազատումով:

Կարդալ մանրամասն

Ինչպես կանխարգելել աղիքային վարակիչ հիվանդությունները

  • ապահովել անձնական հիգիենան, հաճախակի լվանալ ձեռքերը (ուտելուց առաջ, զուգարանից հետո, տրանսպորտից օգտվելուց հետո՝ տուն վերադառնալուն պես, ցանկացած դեպքում, երբ ձեռքերը կեղտոտվել են),

չխմել կասկածելի խմելու ջուր կամ խմել միայն եռացրած-սառեցրած ջուր, եթե ծորակի ջուրը ունի հոտ, համ, գունավորում, կախված կամ լողացող մասնիկներ, ապա այդ ջուրը մի օգտագործեք կամ օգտագործեք միայն եռացնելուց հետո,

  • չլողանալ պատահական ջրամբարներում և այն լողավազաններում, որտեղ չեն իրականացվում մաքրման և ախտահանման աշխատանքներ,
  • մրգերը և բանջարեղենը մանրակրկիտ լվանալ հոսող ջրով, կասկածելի ջրի դեպքում՝ եռացրած ջրով,
  • արագ փչացող սննդամթերքը պահպանել սառնարանում, հում եփված սննդամթերքը պահպանել առանձին, հետևել պիտանելիության և պահպանման ժամկետներին,
  • պահպանել սննդամթերքի մշակման կանոննները՝ առանձնացնել հում և եփված սննդամթերքի մշակման պարագաները և գործիքները,
  • սննդամթերքի պատրաստման ժամանակ ապահովել լավ եփումը (լրիվ թերմիկ մշակում),

խուսափել փղոցային առևտրի կետերից սննդամթերքի գնումը, չօգտվել անհրաժեշտ պայմաններ չունեցող հանրային սննդի կազմակերպություններից:

Պաշտպանվի՛ր, պատվաստվիր COVID-19-ի դեմ

Պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.