⦁ Կլինիկական չափանիշներ. ցանավորված անձ:
⦁ Լաբորատոր չափանիշներ.
1.հաստատված դեպքի համար. հետևյալներից առնվազն մեկը՝
ա. հարուցչի (Զիկա վիրուսի) նուկլեինաթթվի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում.
բ. հարուցչի հակածնի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում.
գ. հարուցչի անջատում կենսաբանական նյութի նմուշից.
դ. հարուցչի մասնահատուկ իմունագլոբուլին Էմ-ի հայտնաբերում շիճուկի նմուշ(ներ)ում և հաստատում հակամարմինների չեզոքացման հետազոտության միջոցով.
ե. շիճուկի զույգ նմուշներում շճափոխարկում կամ Զիկա վիրուսի նկատմամբ մասնահատուկ հակամարմինների տիտրի քառակի աճ.
2.հավանական դեպքի համար. Զիկա վիրուսի մասնահատուկ իմունագլոբուլին Էմ-ի հայտնաբերում շիճուկի նմուշում:
⦁ Համաճարակաբանական չափանիշներ. Զիկա վիրուսային հիվանդության փաստագրված շարունակական փոխանցում ունեցող տարածք ճանապարհորդության կամ բնակության պատմություն՝ ախտանշանների ի հայտ գալուց երկու շաբաթ առաջ, կամ սեռական շփում վերջին ժամանակներում Զիկա վիրուսով վարակված կամ հաստատված անձի հետ։
⦁ Դեպքի դասակարգում.
1.կասկածելի դեպք՝ կիրառելի չէ.
2.հավանական դեպք՝ կլինիկական և համաճարակաբանական չափանիշներին և հավանական դեպքի լաբորատոր չափանիշներին համապատասխանող անձ.
3.հաստատված դեպք՝ հաստատված դեպքի լաբորատոր չափանիշներին համապատասխանող անձ:
4.Շճաբանական արդյունքները մեկնաբանվում են համաձայն այլ ֆլավիվիրուսային վարակների նախկին ազդեցության և ֆլավիվիրուսի պատվաստման կարգավիճակի: Նման իրավիճակներում հաստատված դեպքերը վավերացվում են շիճուկի չեզոքացման կամ այլ համարժեք վերլուծությունների միջոցով: