⦁ Կլինիկական չափանիշներ. յուրաքանչյուր անձ, հետևյալ կլինիկական ձևերից առնվազն մեկով՝
1.բուբոնային ձև՝ տենդ և ցավոտ լիմֆադենիտի հանկարծակի առաջացում.
2.սեպտիկ ձև՝ տենդ.
3.թոքային ձև՝ տենդ և հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը՝
ա. հազ.
բ. կրծքավանդակի ցավ.
գ. հեմոպտիզ (արյունային հազ):
⦁Լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը՝
2.կենսաբանական նյութի նմուշից հարուցչի՝ իերսինիա պեստիսի (Yersinia pestis) անջատում.
3.կենսաբանական նյութի նմուշում հարուցչի նուկլեինաթթվի հայտնաբերում.
4.հարուցչի հակա-F1 հակածնի նկատմամբ առաջացած մասնահատուկ հակամարմինների հայտնաբերում։
⦁Համաճարակաբանական չափանիշներ. հետևյալ համաճարակաբանական կապերից առնվազն մեկը՝
1.մարդուց մարդ փոխանցում.
2.կենդանուց մարդ փոխանցում.
3.լաբորատոր ազդեցություն (որտեղ առկա է ժանտախտի հնարավոր ազդեցություն).
4.ընդհանուր աղբյուրի ազդեցություն:
⦁ Դեպքի դասակարգում.
1.կասկածելի դեպք կրրառելի չէ․
2.հավանական դեպք կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ.
3.հաստատված դեպք` լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ։