Կլինիկական չափանիշ. անձ, որն ունի հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը՝
- լուծ.
- փսխում:
- Լաբորատոր չափանիշ.
- խոլերայի վիբրիոնի անջատում կենսաբանական նյութի նմուշից.
- O1 կամ O139 հակածնի հայտնաբերում նմուշում (իզոլատում).
- խոլերա-էնտերոտոքսինի կամ խոլերա-էնտերոտոքսինի գենի հայտնաբերում նմուշում:
Համաճարակաբանական չափանիշ. հետևյալ համաճարակաբանական կապերից առնվազն մեկը՝
- ընդհանուր աղբյուրի ազդեցություն.
- մարդուց մարդ փոխանցում.
- բաղարկված սննդի կամ խմելու ջրի ազդեցություն.
- շրջակա միջավայրի ազդեցություն:
Դեպքի դասակարգում.
- կասկածելի դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ (կասկածվում է որպես աղիքային վարակ, ոչ որպես խոլերա).
- հավանական դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ.
- հաստատված դեպք՝ կլինիկական և լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ: