Կլինիկական չափանիշ. անձ, ում մոտ առկա է հետևյալ կլինիկական ձևերից առնվազն մեկը`
- խլամիդիային վարակ առանց լիմֆոգրանուլոմայի` հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը`
ա. միզուկաբորբ (ուրեթրիտ).
բ. մակամորձաբորբ (էպիդիդիմիտ).
գ. արգանդափողերի սուր բորբոքում (սալպինգիտ).
դ. արգանդի մարմնի լորձաթաղանթի սուր բորբոքում (էնդոմետրիտ).
ե. արգանդի պարանոցի բորբոքում (ցերվիցիտ).
զ. ուղիղ աղիքի լորձաթաղանթի բորբոքում (պրոկտիտ).
- նորածինների մոտ հետևյալ երկուսից առնվազն մեկը՝
ա. շաղկապենաբորբ (կոնյունկտիվիտ).
բ. թոքաբորբ.
- խլամիդիային վարակ լիմֆոգրանուլոմայով՝ հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը`
ա. միզուկաբորբ.
բ. սեռական օրգանների խոց.
գ. աճուկային լիմֆադենոպաթիա.
դ. արգանդի պարանոցի բորբոքում.
ե. ուղիղ աղիքի լորձաթաղանթի բորբոքում:
Լաբորատոր չափանիշ.
- խլամիդիային վարակ առանց լիմֆոգրանուլոմայի. հետևյալներից առնվազն մեկը`
ա. հարուցչի (խլամիդիա տրախոմատիս (Chlamydia trachomatis)) անջատում անոգենիտալ հատվածի նմուշից կամ շաղկապենուց.
բ. հարուցչի հայտնաբերում կենսաբանական նմուշում՝ ուղղակի ֆլուորեսցենտային հակամարմինների թեստով.
գ. հարուցչի նուկլեինաթթվի հայտնաբերում կենսաբանական նմուշում նուկլեինաթթուների ամպլիֆիկացիայի մեթոդով.
- խլամիդիային վարակ լիմֆոգրանուլոմայով. հետևյալներից առնվազն մեկը՝
ա. հարուցչի անջատում անոգենիտալ հատվածի նմուշից կամ շաղկապենուց.
բ. հարուցչի նուկլեինաթթվի հայտնաբերում կենսաբանական նմուշում և L1, L2 կամ L3-ի շճատիպի (գենոտիպի) նույնականացում:
Համաճարակաբանական չափանիշ. մարդուց մարդ փոխանցում համաճարակաբանական կապ (սեռական շփում կամ ուղղահայաց փոխանցում):
Դեպքի դասակարգում.
- կասկածելի դեպք՝ կիրառելի չէ.
- հավանական դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ.
- հաստատված դեպք՝ լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ: