ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՎԵՐՔԻ ՎԱՐԱԿ (SSI)

⦁ Վիրաբուժական վերքի մակերեսային վարակը (SSI-S) ի հայտ է գալիս վիրահատությունից հետո 30 օրվա ընթացքում և ընդգրկում է միայն կտրվածքի հատվածի մաշկը և ենթամաշկային հյուսվածքները և համապատասխանում է ստորև նշվածներից առնվազն մեկին`

1.թարախային արտադրություն մակերեսային կտրվածքից՝ լաբորատոր հաստատումով կամ առանց դրա.

2.մանրէի հայտնաբերում մակերեսային կտրվածքից վերցված հեղուկից կամ հյուսվածքից՝ ապանեխման պայմաններում ստացված նմուշից.

3.վարակի հետևյալ նշաններից կամ ախտանիշներից առնվազն մեկի առկայություն՝ ցավ կամ զգայունության բարձրացում, տեղային այտուց, կարմրություն կամ ջերմության բարձրացում, և՝ վերքը միտումնավոր բացվել է վիրաբույժի կողմից, բացառությամբ այն դեպքերի, երբ վերքից կատարված ցանքերի հետազոտության արդյունքը բացասական է.

4.վիրաբուժական վերքի վարակի ախտորոշում վիրաբույժի կամ բուժող բժշկի կողմից:

⦁ Վիրաբուժական վերքի խորը վարակը (SSI-D) առաջանում է վիրահատությունից հետո 30 օրվա ընթացքում՝ եթե վիրահատության ընթացքում իմպլանտ չի տեղադրվել, կամ 90 օրվա ընթացքում՝ եթե իմպլանտ տեղադրվել է, և պայմանավորված է վիրահատությամբ և ընդգրկում է խորանիստ փափուկ հյուսվածքները (փակեղ, մկան) և համապատասխանում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին`
1.թարախային արտադրություն վերքի խորանիստ հյուսվածքներից, սակայն ոչ վիրահատված օրգանից/տարածությունից.
2.խորը կտրվածքը ինքնաբերաբար բացվում է կամ միտումնավոր բացվում է վիրաբույժի կողմից, երբ պացիենտի մոտ առկա է հետևյալ նշաններից կամ ախտանշաններից առնվազն մեկըտենդ (>38oC), տեղային ցավ կամ զգայունություն, բացառությամբ այն դեպքերի, երբ կտրվածքից կատարված ցանքի հետազոտությունը բացասական է.

3.առկա են խորը կտրվածքը ներառող թարախակույտ կամ վարակի այլ նշաններ, որոնք հայտնաբերվում են անմիջական զննմամբ, կրկնակի վիրահատության ժամանակ կամ ձևաբանական կամ ճառագայթային ախտորոշիչ հետազոտության ժամանակ.

4.վիրաբուժական խորը վարակի ախտորոշում վիրաբույժի կամ բուժող բժշկի կողմից:

⦁ Օրգանի/տարածության վարակը (SSI-O) ի հայտ է գալիս վիրահատությունից հետո 30 օրվա ընթացքումեթե վիրահատության ընթացքում իմպլանտ չի տեղադրվել, կամ 90 օրվա ընթացքում՝ եթե իմպլանտ տեղադրվել է, և վարակը պայմանավորված է վիրահատությամբ ու, բացի վիրահատության ժամանակ արված կտրվածքի տեղից, ընդգրկում է նաև ցանկացած անատոմիական հատված (օրգաններ, տարածություններ), և համապատասխանում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին`
1. թարախային արտադրություն դրենաժից, որը կտրվածքի միջով տեղադրվել է օրգանի/տարածության մեջ.
2.մանրէների անջատում օրգանից/տարածությունից ասեպտիկ եղանակով ստացված հեղուկի կամ հյուսվածքի ցանքից.
3.օրգանը/տարածությունը ներառող թարախակույտ կամ վարակի այլ նշաններ, որոնք հայտնաբերվում են կրկնակի վիրահատության ընթացքում անմիջական զննման կամ ձևաբանական կամ ճառագայթային ախտորոշիչ հետազոտության ժամանակ.
4.օրգանի/տարածության վարակի ախտորոշում վիրաբույժի կամ բուժող բժշկի կողմից:

Վերադառնալ

Կիսվել՝

Հիվանդություններ

ՀԱԿԱՄԱՆՐԷԱՅԻՆ ԴԵՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՆՐԷՆԵՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՐՈՇՈՒՄ ԵՎ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ

ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՎԱՐԱԿ (SYS)

ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՎԱՐԱԿ (REPR)

ԹՈՔԱԲՈՐԲ (PN)

Բնակչության իրազեկում

10 մահացու հիվանդություն, որոնք կարող են վերադառնալ մոտ ապագայում
Ինչպե՞ս պաշտպանվել վիրուսային հեպատիտներից
Ովքե՞ր և ինչու՞ պետք է պատվաստվեն գրիպի դեմ
Ի՞նչ է սպասվում պատվաստումից հետո և ի՞նչ պետք է անել
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.