ԹՈՔԱԲՈՐԲ (PN)

⦁ Թոքաբորբի ստանդարտ բնորոշումը համապատասխանում է հետևյալին՝ կրծքավանդակի առնվազն երկու ռենտգենբանական հետազոտության կամ համակարգչային շերտագրման արդյունքում հաստատված թոքաբորբ հիմնականում սիրտ-թոքային անբավարարություն ունեցող պացիենտների շրջանում, սիրտ-թոքային անբավարարության բացակայությամբ պացիենտների շրջանում մեկ ռենտգենաբանական կամ համակարգչային շերտագրման հետազոտությամբ թոքաբորբի հաստատում և ներքոհիշյալ ախտանշաններից առնվազն մեկը՝
1. տենդ՝ > 38 °C, առանց այլ պատճառի.
2.լեյկոպենիա (<4 000 լեյկոցիտ/մմ3) կամ լեյկոցիտոզ (≥ 12 000 լեյկոցիտ/մմ3).
3.ստորև նշվածներից առնվազն մեկը (կամ առնվազն երկուսը, եթե միայն կլինիկական թոքաբորբ է = PN 4 և PN 5).
ա. նոր առաջացած թարախային խորխ կամ խորխի բնույթի փոփոխություն (գույն, հոտ, քանակ, թանձրություն).
բ. հազ կամ հևոց կամ տախիպնոէ.
գ. սուգգեստիվ աուսկուլտացիա (խզզոցներ կամ բրոնխիալ շնչառաություն), խզզոց, սուլոց.
դ. գազափոխանակության վատացում (օրինակ՝ O2-ի դեսատուրացիա կամ թթվածնի պահանջարկի բարձրացում կամ օդափոխության պահանջարկի բարձրացում).
⦁ Կիրառվող ախտորոշման մեթոդներն են.
1.մանրէաբանական ախտորոշումն իրականացվում է՝
ա. դրական քանակական ցանք ապանեխման առավելագույն պայմաններում վերցված ստորին շնչառական ուղիների նմուշից (PN 1).
բ. բրոնխոալվեոլային լավաժ (ԲԱԼ) շեմը ≥ 104 ԳԱՄ/մլ կամ ԲԱԼ-ից ստացված բջիջների ≥ 5%-ում մանրադիտակային հետազոտությամբ հայտնաբերվել են ներբջջային մանրէներ (դասակարգված է ըստ ԲԱԼ ախտորոշիչ կատեգորիայի).
գ. բաղարկումից պաշտպանված խոզանակով (PB Wimberley) վերցված նմուշ՝ ≥ 103 ԳԱՄ/մլ շեմով.
դ. բաղարկումից պաշտպանված դիստալ արտածծանք (DPA)՝ ≥ 103 ԳԱՄ/մլ շեմով.
ե. դրական քանակական ցանք ենթադրյալ բաղարկված ստորին շնչառական ուղիների նմուշից (PN 2).
զ. ստորին շնչառական ուղիների նմուշի քանակական ցանքի արդյունքում մանրէի անջատում (օրինակ՝ էնդոտրախեալ արտածծանք)՝ 106 ԳԱՄ/մլ շեմով.
2.այլընտրանքային մանրէաբանական մեթոդներ (PN 3)՝
ա. արյան դրական ցանք, որը պայմանավորված չէ վարակի այլ աղբյուրով.
բ. թոքամզային հեղուկի նմուշում դրական աճ.
գ. պլևրալ կամ թոքային թարախակույտ՝ դրական պունկցիոն ասպիրացիայով.
դ. թոքերի ձևաբանական հետազոտությունը ցույց է տալիս թոքաբորբի նշաններ.
ե. վիրուսով կամ որոշակի մանրէներով (օրինակ՝ լեգիոնելա, ասպերգիլուս, միկոբակտերիա, միկոպլազմա, պնևմոցիստիս ժիրովեցի) թոքաբորբի նկատմամբ դրական հետազոտություններ.
զ. շնչառական արտազատուկներում վիրուսային հակածնի կամ հակամարմինների հայտնաբերում (ԻՖԱ, իմունաֆլուորեսցենտային անալիզ (FAMA), ՊՇՌ).
է. ուղղակի հետազոտության դրական արդյունք կամ դրական նմուշ բրոնխի արտազատուկներից կամ հյուսվածքից.
ը. շճափոխարկում (օրինակ՝ գրիպի վիրուսներ, լեգիոնելա, խլամիդիա).
թ. մեզի մեջ հակածինների հայտնաբերում (լեգիոնելա):
3.այլ`
ա. խորխի դրական նմուշ կամ ոչ քանակական ցանք ստորին շնչառական ուղիների նմուշից (PN 4).
բ. մանրէի անջատում չի եղել (PN 5):
⦁ Կրծքավանդակի օրգանների մեկ վերջնական ռենտգեն հետազոտությունը կամ CT-սկանը թոքաբորբի ընթացիկ դրվագի հայտնաբերման համար, կարող է բավարար լինել սրտի և թոքերի ուղեկցող հիվանդություններով պացիենտների համար, եթե հնարավոր է համեմատել նախորդ ռենտգենաբանական հետազոտությունների հետ: PN 1 և PN 2 չափանիշները վավերացվել են առանց նախորդ հակամանրէային բուժման: Այնուամենայնիվ, սա չի բացառում PN 1 կամ PN 2 ախտորոշումը նախկինում հակամանրէային բուժում կիրառելու դեպքում:
⦁ Ինտուբացիայով պայմանավորված թոքաբորբ (ԻՊԹ (IAP)). թոքաբորբը սահմանվում է որպես ինտուբացիայով պայմանավորված (ԻՊԹ), եթե վարակի առաջացմանը նախորդող 48 ժամում առկա է եղել ինվազիվ շնչառական սարք (նույնիսկ ընդհատումներով): Թոքաբորբը, որի համար ինտուբացիան արվել է առաջացման օրը, առանց իրադարձությունների հաջորդականության մասին լրացուցիչ տեղեկությունների, չի համարվում ԻՊԹ:

Վերադառնալ

Կիսվել՝

Հիվանդություններ

ՀԱԿԱՄԱՆՐԷԱՅԻՆ ԴԵՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՆՐԷՆԵՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՐՈՇՈՒՄ ԵՎ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ

ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՎԱՐԱԿ (SYS)

ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՎԵՐՔԻ ՎԱՐԱԿ (SSI)

ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՎԱՐԱԿ (REPR)

Բնակչության իրազեկում

10 մահացու հիվանդություն, որոնք կարող են վերադառնալ մոտ ապագայում
Ինչպե՞ս պաշտպանվել վիրուսային հեպատիտներից
Ովքե՞ր և ինչու՞ պետք է պատվաստվեն գրիպի դեմ
Ի՞նչ է սպասվում պատվաստումից հետո և ի՞նչ պետք է անել
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.