⦁ Կլինիկական չափանիշներ. մինչև 15 տարեկան սուր թորշոմած կաթվածով (այսուհետ՝ ՍԹԿ) յուրաքանչյուր անձ կամ յուրաքանչյուր անձ, որի մոտ կասկածվում է պոլիոմիելիտ։
⦁Լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը
1. պոլիոմիելիտի վիրուսի անջատում և ներտիպային տարբերակում՝ «վայրի» պոլիոմիելիտի վիրուս (այսուհետ՝ ՎՊՎ), (օժանդակ՝ շիճուկում հակամարմինների տիտրի քառակի աճ).
2.պատվաստանյութային ծագման պոլիովիրուսի (այսուհետ՝ ՊԾՊՎ) համար առնվազն 85% նմանություն պատվաստանյութի վիրուսի հետ VP1 հատվածի նուկլեոտիդային հաջորդականություններում.
3.սաբինանման պոլիովիրուս. ներտիպային տարբերակում, որն իրականացվում է ԱՀԿ-ի կողմից հավատարմագրված պոլիոմիելիտի լաբորատորիայի կողմից (ՊԾՊՎ-ի համար > 1% մինչև 15% VP1 հաջորդականության տարբերություն համեմատած նույն շճատիպի պատվաստանյութային վիրուսի հետ):
⦁ Համաճարակաբանական չափանիշներ. հետևյալ համաճարակաբանական կապերից առնվազն մեկը՝
1.մարդուց մարդ փոխանցում.
2.պոլիոմիելիտի էնդեմիկ տարածք կամ պոլիովիրուսի կասկածելի կամ հաստատված շրջանառություն ունեցող տարածք ճանապարհորդության պատմություն։
⦁ Դեպքի դասակարգում.
1. կասկածելի դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ.
2.հավանական դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ: Երբ հիվանդության ընթացքում չկա կաթված առաջացնող պատճառ, վիրուսաբանական հետազոտությունը լրիվ կատարված չէ, սակայն առկա է նշվածներից որևէ մեկը՝
ա. 60 օրից հետո կա մնացորդային թոշնած կաթված.
բ. պացիենտի նկատմամբ դիտարկումն ընդհատվել է.
գ. պացիենտը մահացել է և փորձագետները որոշել են, որ տվյալ դեպքը պետք է դասակարգել որպես պոլիոմիելիտանման հիվանդություն.
3.հաստատված դեպք՝ կլինիկական և լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ։