ՍՐՏԱՆՈԹԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԱՐԱԿ (CVS)

⦁ Զարկերակային կամ երակային վարակը (CVS-VASC) համապատասխանում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին՝
1. վիրահատության ժամանակ երակից կամ զարկերակից վերցված նմուշների ցանքից անջատվել է մանրէ, և արյան ցանք չի իրականացվել կամ արյան ցանքի արդյունքը բացասական է.
2.պացիենտի մոտ առկա են երակային կամ զարկերակային վարակի նշաններ, որոնք հայտնաբերվել են վիրահատության կամ ձևաբանական հետազոտության ժամանակ.
3.պացիենտի մոտ առկա են ստորև թվարկված նշաններից կամ ախտանշաններից առնվազն մեկը, որոնք չունեն այլ հաստատված պատճառ՝ տենդ (>38°C), ցավ, կարմրություն, ջերմություն և ստորև նշվածներից երկուսի առկայություն՝
ա. ավելի քան 15 գաղութի աճ ներանոթային կանյուլայի ծայրից վերցված նմուշի կիսաքանակական ցանքում.
բ. արյան ցանք չի կատարվել կամ արյան ցանքը բացասական է.
4.պացիենտի մոտ առկա է թարախային արտադրություն ախտահարված անոթի հատվածում և արյան ցանք չի կատարվել կամ արյան ցանքը բացասական է:
5. Նշում հաղորդման վերաբերյալ. հաղորդել զարկերակ-երակային տրանսպլանտատի, շունտի, խուղակի կամ ներանոթային կանյուլաների տեղադրման հատվածի վարակների մասին՝ առանց արյունից անջատված մանրէների՝ որպես զարկերակային կամ երակային վարակ: Հաղորդել զարկերակային կամ երակային վարակը, որը համապատասխանում է որպես CRI1 կամ CRI2 չափանիշին:
⦁ Էնդոկարդիտ (CVS-ENDO): Սրտի բնական կամ արհեստական փականի էնդոկարդիտը համապատասխանում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին՝
1.մանրէի անջատում պացիենտի փականի կամ հյուսվածքի նմուշի ցանքից.
2.պացիենտի մոտ առկա են ստորև թվարկված նշաններից կամ ախտանշաններից առնվազն երկուսը, և՝ որոնք չունեն այլ հաստատված պատճառ. տենդ (>38°C), սրտի նոր կամ փոփոխվող աղմուկ, էմբոլիկ երևույթներ, մաշկային դրսևորումներ (պետեխիաներ, կետային կամ գծային արյունազեղումներ, ցավոտ ենթամաշկային հանգույցներ), կանգային երևույթներ, սրտային անբավարարություն կամ սրտի հաղորդականության խանգարում, ինչպես նաև հետևյալներից առնվազն մեկը՝
ա. մանրէի անջատում արյան երկու կամ ավելի ցանքից.
բ. մանրէների հայտնաբերում ըստ Գրամի ներկված փականի հյուսվածքի նմուշի մեջ՝ երբ ցանքը բացասական է կամ ցանք չի կատարվել.
գ. փականային վեգետացիաներ, որոնք հայտնաբերվում են վիրահատության կամ դիահերձման ժամանակ.
դ. հակածինների նկատմամբ արյան կամ մեզի հետազոտությունների դրական արդյունք (հեմոֆիլուս ինֆլուենցե (Haemophilus influenzae), ստրեպտոկոկուս պնևմոնիա (Streptococcus pneumonia), նեյսերիա մենինգիտիդիս (Neisseria meningitidis), Բ խմբի ստրեպտակոկեր (Group B Streptococcus).
ե. նոր վեգետացիայի նշաններ, որոնք հայտնաբերվել են էխոսրտագրության ժամանակ.
3.եթե ախտորոշումը կատարվել է կենդանության օրոք, բժշկի կողմից նշանակված համապատասխան հակամանրէային բուժում:
⦁ Միոկարդիտը կամ պերիկարդիտը (CVS-CARD) համապատասխանում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին՝
1. պացիենտի մոտ առկա են պերիկարդի հյուսվածքից կամ հեղուկից անջատված մանրէներ, որոնք ստացվել են ասեղային ասպիրացիայի կամ վիրահատության ժամանակ.
2.ստորև թվարկված նշաններից երկուսի առկայություն, որոնք չունեն այլ հաստատված պատճառ՝ տենդ (> 38°C), ցավեր կրծքավանդակում, պարադոքսալ անոթազարկ կամ սրտի չափերի մեծացում, և ստորև թվարկվածներից առնվազն մեկի առկայություն՝
ա. էլեկտրասրտագրությամբ հայտնաբերված միոկարդիտին կամ պերիկարդիտին բնորոշ շեղումներ.
բ. հակածինների նկատմամբ արյան հետազոտության դրական արդյունք (Հեմոֆիլուս ինֆլուենցե (Haemophilus influenzae), Ստրեպտոկոկուս պնևմոնիե (Streptococcus pneumoniae)).
գ. սրտի հյուսվածքի ձևաբանական հետազոտությամբ հայտնաբերված միոկարդիտի կամ պերիկարդիտի նշաններ.
դ. տիպասպեցիֆիկ հակամարմինների մակարդակի քառակի աճ՝ ըմպանից կամ կղանքից վիրուսի անջատումով կամ առանց դրա.
ե. պերիկարդիալ արտադրության հայտնաբերում էխոսրտագրությամբ, համակարգչային շերտագրմամբ, մագնիսառեզոնանսային շերտագրմամբ, անոթագրմամբ:
⦁ Մեդիաստինիտը (CVS-MED) համապատասխանում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին՝
1.պացիենտի մոտ առկա են ասեղային ասպիրացիայի միջոցով կամ վիրահատության ժամանակ նմուշառված միջնորմի հյուսվածքի կամ հեղուկի ցանքից անջատված մանրէներ.
2.մեդիաստինիտի նշաններ, որոնք հայտնաբերվել են վիրահատության ժամանակ կամ ձևաբանական հետազոտությամբ.
3.պացիենտի մոտ թվարկված նշաններից կամ ախտանշաններից առնվազն մեկի առկայություն, որոնք չունեն այլ հաստատված պատճառ՝ տենդ (> 38°C), ցավ կրծքավանդակում, կրծոսկրի շարժունություն, և հետևյալներից առնվազն մեկի առկայություն՝
ա. թարախային արտադրություն միջնորմի հատվածից.
բ. մանրէի անջատում արյան կամ միջնորմի հատվածի արտադրության ցանքից.
գ. միջնորմի լայնացում ռենտգեն պատկերում:
4.Նշում հաղորդման վերաբերյալ. սրտի վիրահատությունից հետո առաջացած մեդիաստինիտը, որն ուղեկցվում է օստեոմիելիտով, հաղորդվում է որպեսվիրաբուժական վերքի վարակ` օրգանի/տարածության (SSI-O):

Վերադառնալ

Կիսվել՝

Հիվանդություններ

ՀԱԿԱՄԱՆՐԷԱՅԻՆ ԴԵՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՆՐԷՆԵՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՐՈՇՈՒՄ ԵՎ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ

ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՎԱՐԱԿ (SYS)

ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՎԵՐՔԻ ՎԱՐԱԿ (SSI)

ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՎԱՐԱԿ (REPR)

Բնակչության իրազեկում

10 մահացու հիվանդություն, որոնք կարող են վերադառնալ մոտ ապագայում
Ինչպե՞ս պաշտպանվել վիրուսային հեպատիտներից
Ովքե՞ր և ինչու՞ պետք է պատվաստվեն գրիպի դեմ
Ի՞նչ է սպասվում պատվաստումից հետո և ի՞նչ պետք է անել
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.