ՍԻՖԻԼԻՍ

⦁ Կլինիկական չափանիշներ.
1. առաջնային սիֆիլիս՝ յուրաքանչյուր անձ, ով սեռական օրգանների, շեքի, հետանցքի շրջանում, բերանի կամ ըմպանի լորձաթաղանթում կամ արտասեռական այլ տեղերում ունի մեկ կամ մի քանի էրոզիվ կամ խոցային մակերեսներ (շանկր, սովորաբար անցավ).
2.երկրորդային սիֆիլիս՝ յուրաքանչյուր անձ, որն ունի հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը՝
ա. ռոզեոլոզ տարածուն ցանավորում.
բ. ցրված կամ խմբավորված հանգուցիկային ցան, որը հաճախ ընդգրկում է ափերը և ներբանները.
գ. տարածուն լիմֆադենոպաթիա.
դ. լայն կոնդիլոմաներ.
ե. մազաթափություն՝ «ցեցը կերած» մաշկի տեսքով.
զ. առանց որևէ նախորդող խնդիրների առաջացած թարախաբշտիկային ցանավորում.
3.վաղ գաղտնի սիֆիլիս (մինչև 1 տարի)՝ վարակման հավանականություն նախորդ մեկ տարվա ընթացքում՝ ախտանշանների բացակայությամբ.
4. ուշացած գաղտնի սիֆիլիսի դեպքերը (1 տարուց ավելի)՝ վարակման հավանականություն նախորդ մեկ տարուց ավելի երկար ժամանակահատվածում՝ ախտանշանների բացակայությամբ.
5. սիֆիլիսի ցանկացած փուլում կարող են առաջանալ նյարդային ախտահարումներ (ավելի հաճախ), ներքին օրգանների ախտահարումներ (ավելի հազվադեպ):
⦁ Լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը՝
1. դժգույն տրեպոնեմայի հայտնաբերում ախտահարված օջախների կամ հյուսվածքների արտազատուկներում (էքսուդատներում)՝ մութ դաշտում մանրադիտակային հետազոտությամբ.
2. դժգույն տրեպոնեմայի հայտնաբերում ախտահարված օջախների կամ հյուսվածքների էքսուդատներում ուղղակի ֆլյուորեսցենտային հակամարմինների թեստով.
3. դժգույն տրեպոնեմայի հայտնաբերում ախտահարված տեղերի էքսուդատներում կամ հյուսվածքներում նուկլեինաթթուների ամպլիֆիկացիայի մեթոդով (ՊՇՌ).
4. դժգույն տրեպոնեմայի նկատմամբ հակամարմինների հայտնաբերում տրեպոնեմային թեստերի միջոցով՝ դժգույն տրեպոնեմայի հեմագլյուտինացիայի ռեակցիա (ՏՀԱ (TPHA)), դժգույն տրեպոնեմայի պասիվ հեմագլյուտինացիայի ռեակցիա (ՏՊՀԱ (TPPA)), տրեպոնեմայի (ՏՊ (TP))-Իմունագլոբուլին Էմ-ի նկատմամբ (IgM- էլայզա (ELISA) կամ իմունոբլոտ կամ 19 Էս իմունոգլոբուլին Էմ-ՖՏԱ-աբս (19S-IgM-FTA-abs)), ՏՊ Իմունագլոբուլիններ Ա (A), Էմ (M), Ջի (G)-ի նկատմամբ (իմունագլոբուլին Ա (IgA), իմունագլոբուլին Էմ (IgM), իմունագլոբուլին Ջի (IgG)- էլայզա (ELISA)) և ոչ տրեպոնեմային թեստեր՝ արագ պլազմային ռեագինների թեստ (ԱՊՌ (RPR)), վեներական հիվանդությունների լաբորատոր թեստ (ՎՀԼ (VDRL)), ՆՄՌ (նստեցման միկրո ռեակցիա) կարդիոլիպինային հակամարմինների հայտնաբերում:
⦁ Համաճարակաբանական չափանիշներ.
1.առաջնային/երկրորդային սիֆիլիս՝ մարդուց մարդ փոխանցում համաճարակաբանական կապ (սեռական շփում).
2. վաղ գաղտնի սիֆիլիս՝ մարդուց մարդ փոխանցում համաճարակաբանական կապ (սեռական շփում) նախորդ 12 ամիսների ընթացքում.
3. սիֆիլիսով հիվանդ մարդու արյան հետ շփում:
⦁ Դեպքի դասակարգում.
1. կասկածելի դեպք՝ կիրառելի չէ.
2. հավանական դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ.
3. հաստատված դեպք՝ յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է դեպքի հաստատման լաբորատոր չափանիշներին:

Վերադառնալ

Կիսվել՝

Հիվանդություններ

ՀԱԿԱՄԱՆՐԷԱՅԻՆ ԴԵՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՆՐԷՆԵՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՐՈՇՈՒՄ ԵՎ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ

ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՎԱՐԱԿ (SYS)

ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՎԵՐՔԻ ՎԱՐԱԿ (SSI)

ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՎԱՐԱԿ (REPR)

Բնակչության իրազեկում

10 մահացու հիվանդություն, որոնք կարող են վերադառնալ մոտ ապագայում
Ինչպե՞ս պաշտպանվել վիրուսային հեպատիտներից
Ովքե՞ր և ինչու՞ պետք է պատվաստվեն գրիպի դեմ
Ի՞նչ է սպասվում պատվաստումից հետո և ի՞նչ պետք է անել
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.