- Կլինիկական չափանիշներ. անձն ունի հետևյալ կլինիկական ձևերից առնվազն մեկը՝
- սիբիրյան խոցի մաշկային ձև. հետևյալ նշաններից առնվազն մեկը՝
ա. պապուլյար կամ վեզիկուլյար ախտահարում.
բ. սեղմված սև, անցավ (նույնիսկ ասեղով ծակելիս) խիտ կեղև (ստրուպ)՝ շրջապատող այտուցով.
- սիբիրյան խոցի աղեստամոքսային ձև. տենդ կամ տենդային վիճակ և հետևյալ նշաններից առնվազն մեկը՝
ա. սուր, կտրող բնույթի ցավեր որովայնում.
բ. լուծ և փսխում.
- սիբիրյան խոցի թոքային ձև. տենդ կամ տենդային վիճակ և հետևյալ նշաններից առնվազն մեկը՝
ա. սուր շնչառական խանգարում.
բ. միջնորմի լայնացման ճառագայթաբանական (ռադիոլոգիական) նշաններ.
- սիբիրախոցային մենինգիտ. տենդ և հետևյալ նշաններից առնվազն մեկը՝
ա. ցնցումներ.
բ. գիտակցության կորուստ.
գ. մենինգեալ նշաններ.
- սիբիրախոցային սեպտիցեմիա:
- Լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը՝
- հարուցչի (բացիլուս անթրացիս՝ Bacillus anthracis) անջատում կենսաբանական նյութի նմուշից.
- հարուցչի նուկլեինաթթվի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում:
- Համաճարակաբանական չափանիշներ. հետևյալ համաճարակաբանական կապերից առնվազն մեկը՝
- կենդանուց մարդ փոխանցում.
- ընդհանուր աղբյուրի ազդեցություն.
- բաղարկված սննդի կամ խմելու ջրի ազդեցություն:
- Դեպքի դասակարգում.
- կասկածելի դեպք՝ կիրառելի չէ.
- հավանական դեպք` կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ.
- հաստատված դեպք՝ կլինիկական և լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ: