⦁ Կլինիկական չափանիշներ. յուրաքանչյուր անձ, ով ունի հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը՝
1. լուծ.
2.տենդ.
3.ցավեր որովայնում.
4.փսխում:
⦁ Լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը՝
1.սալմոնելայի անջատում (բացառությամբ սալմոնելա տիֆիի (S. Typhi) կամ սալմոնելա պարատիֆիի (S. Paratyphi)) կենսաբանական նյութի նմուշից.
2.սալմոնելայի (բացառությամբ սալմոնելա տիֆիի (S. Typhi) և սալմոնելա պարատիֆիի (S. Paratyphi)) նուկլեինաթթվի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում կամ այլ ախտորոշիչ թեստավորում առանց հարուցչի անջատման (օրինակ՝ իմունաքրոմատոգրաֆիայի մեթոդ) (օժանդակող թեստ)։
3.Սալմոնելա էնտերիկայի (Salmonella enterica) հակամանրէային զգայունության ստուգումը իրականացվում է իզոլատների ներկայացուցչական ենթախմբում:
⦁ Համաճարակաբանական չափանիշներ. հետևյալ համաճարակաբանական կապերից առնվազն մեկը՝
1.մարդուց մարդ փոխանցում.
2.ընդհանուր աղբյուրի ազդեցություն.
3.կենդանուց մարդ փոխանցում.
4.բաղարկված սննդի կամ խմելու ջրի ազդեցություն.
5.շրջակա միջավայրի ազդեցություն:
⦁ Դեպքի դասակարգում.
1.կասկածելի դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ (կասկածվում է որպես աղիքային վարակ, ոչ որպես սալմոնելոզային էնտերիտ).
2.հավանական դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող և hամաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ.
3.հաստատված դեպք՝ կլինիկական և լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ: