⦁ Կլինիկական չափանիշներ. յուրաքանչյուր անձ, ում մոտ առկա է հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը՝
1.տենդ.
2.թոքաբորբ.
3.հեպատիտ:
⦁ Լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը՝
1.հարուցչի (կոքսիելլա բուրնետիի (Coxiella burnetii)) անջատում կենսաբանական նյութի նմուշից.
2.կենսաբանական նյութի նմուշում հարուցչի նուկլեինաթթվի հայտնաբերում.
3.հարուցչի նկատմամբ առաջացած մասնահատուկ հակամարմինների հայտնաբերում (իմունագլոբուլին Ջի (Ig G) կամ իմունագլոբուլին Էմ (Ig M) փուլ II)։
⦁ Համաճարակաբանական չափանիշներ. հետևյալ համաճարակաբանական կապերից առնվազն մեկը՝
1.ընդհանուր աղբյուրի ազդեցություն.
2.կենդանուց մարդ փոխանցում։
⦁ Դեպքի դասակարգում.
1.կասկածելի դեպք՝ կիրառելի չէ.
2.հավանական դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ.
3.հաստատված դեպք՝ կլինիկական և լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ։