ՄԵՆԻՆԳԱԿՈԿԱՅԻՆ ՎԱՐԱԿ՝ ԻՆՎԱԶԻՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ

⦁ Կլինիկական չափանիշներ. հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը՝
1.մենինգեալ ախտանշաններ (ջերմության հանկարծակի բարձրացում 38-390C և բարձր, ուժեղ գլխացավ, պարանոցային մկանների կարկամում, գիտակցության խանգարում).
2.հեմոռագիկ ցան.
3.սեպտիկ շոկ.
4.սեպտիկ հոդաբորբ:
⦁ Լաբորատոր չափանիշներ. hետևյալներից առնվազն մեկը՝
1.հարուցիչների (նեյսերիա մենինգիտիդիսի (Neisseria meningitidis)) անջատում օրգանիզմինորմայում մանրէազերծ հատվածներից կամ մաշկի ախտահարված մանուշակագույն հատվածներից.

2. հարուցչի նուկլեինաթթվի հայտնաբերում սովորաբար մանրէազերծ հատվածներից կամ մաշկի ախտահարված մանուշակագույն հատվածներից. ⦁ ուղեղ-ողնուղեղային հեղուկում հարուցչի հակածնի հայտնաբերում.

3.ուղեղ-ողնուղեղային հեղուկում գրամ-բացասական դիպլոկոկի հայտնաբերում:

4.Համաճարակաբանական չափանիշներ. մարդուց մարդ փոխանցում համաճարակաբանական կապ:

⦁Դեպքի դասակարգում.

1.կասկածելի դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ.

2.հավանական դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող (հիվանդության սկզբից 12-25 օր առաջ (մենինգակոկային վարակիչ հիվանդությունների գաղտնի շրջանի տևողությունը սովորաբար 1-10 օր է, ավելի հաճախ 4-6 օր) լաբորատոր հաստատված դեպքի հետ համաճարակաբանորեն կապված) յուրաքանչյուր անձ.
3.հաստատված դեպք՝ լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ։

Վերադառնալ

Կիսվել՝

Հիվանդություններ

ՀԱԿԱՄԱՆՐԷԱՅԻՆ ԴԵՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՆՐԷՆԵՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՐՈՇՈՒՄ ԵՎ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ

ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՎԱՐԱԿ (SYS)

ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՎԵՐՔԻ ՎԱՐԱԿ (SSI)

ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՎԱՐԱԿ (REPR)

Բնակչության իրազեկում

10 մահացու հիվանդություն, որոնք կարող են վերադառնալ մոտ ապագայում
Ինչպե՞ս պաշտպանվել վիրուսային հեպատիտներից
Ովքե՞ր և ինչու՞ պետք է պատվաստվեն գրիպի դեմ
Ի՞նչ է սպասվում պատվաստումից հետո և ի՞նչ պետք է անել
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.