⦁ Կլինիկական չափանիշներ. յուրաքանչյուր անձ, որի մոտ առկա է նշվածներից առնվազն մեկը՝
1. տենդ.
2.մենինգիտ, մենինգոէնցեֆալիտ կամ էնցեֆալիտ.
3.գրիպանման ախտանշաններ.
4. սեպտիցեմիա.
5.տեղային վարակներ, ինչպիսիք են հոդաբորբը (արթրիտը), էնդոկարդիտը, էնդօֆթալմիտը և թարախակույտը։
6.Լիստերիոզ հղիության ժամանակ.
7.լիստերիոզի հետևանքները հղիության ժամանակ՝ հղիության ընթացքում վիժում, մեռելածնություն կամ վաղաժամ ծննդաբերություն.
8.նորածնային (պտղի) լիստերիոզ. հետևյալներից մեկը՝
ա. մահացած ծնունդ (պտղի մահ 20 շաբաթ հղիությունից հետո).
բ. վաղաժամ ծնունդ (մինչև հղիության 37 շաբաթ).
գ. կյանքի առաջին ամսվա ընթացքում (նորածնային լիստերիոզ) հետևյալ ախտանշաններից առնվազն մեկի առկայություն՝ մենինգիտ կամ մենինգոէնցեֆալիտ, սեպտիցեմիա, դիսպնոե (հևոց, շնչահեղձություն), մանկական գրանուլոմատոզ, մաշկի, լորձաթաղանթի կամ շաղկապենու վնասվածքներ:
⦁ Լաբորատոր չափանիշներ. նշվածներից առնվազն մեկը՝
1.հարուցչի (լիստերիա մոնոցիտոգենես (Listeria monocytogenes)) անջատում կամ հարուցչի նուկլեինաթթվի հայտնաբերում` ինվազիվ վարակի դեպքում՝ օրգանիզմի նորմայում մանրէազերծ հատվածներից/խոռոչներից.
2.հղիության հետ կապված դեպքերում նաև՝ հարուցչի անջատում կամ հարուցչի նուկլեինաթթվի հայտնաբերում ոչ մանրէազերծ տեղից (ընկերքի հյուսվածք, ամնիոտիկ հեղուկ, պտղի հյուսվածքներ, պորտալարից արյուն, հեշտոցային քսուք, պտղաջրեր և այլն) կամ պտղից, մահացածից, նորածնից, մորից: Կենդանածնության դեպքում՝ հարուցչի անջատում ոչ մանրէազերծ նեոանատալ կենսաբանական նյութերից՝ միկոնիում, բրոնխային արտածծանք՝ ծննդաբերությունից հետո մինչև 48 ժամվա ընթացքում։
⦁Համաճարակաբանական չափանիշներ. հետևյալ համաճարակաբանական կապերից առնվազն մեկը՝
1. ընդհանուր աղբյուրի ազդեցություն.
2.մարդուց մարդ փոխանցում (մորից պտղին ուղղահայաց փոխանցում).
3.բաղարկված սննդի ազդեցություն.
4.կենդանուց մարդ փոխանցում:
⦁Դեպքի դասակարգում.
1.կասկածելի դեպք՝ կիրառելի չէ.
2.հավանական դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ.
3.հաստատված դեպք՝ յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է նորմայում օրգանիզմի մանրէազերծ հատվածների/խոռոչների հետազոտման լաբորատոր չափանիշներին՝ կամ՝ հղիության հետ կապված դեպքեր (մայր կամ նորածին՝ կյանքի առաջին ամսվա ընթացքում), որը համապատասխանում է լաբորատոր չափանիշներին, որպես դեպք հաղորդվում է միայն մայրը: