⦁ Կլինիկական չափանիշներ. տենդ ունեցող յուրաքանչյուր անձ, որը նշում է նաև հետևյալ ախտանշաններից առնվազն երկուսը՝
1. սարսուռ.
2.գլխացավ.
3.մկանացավ.
4.շաղկապենու կարմրություն.
5.մաշկի և լորձաթաղանթների արյունազեղումներ.
6.ցան.
7.դեղնություն.
8.միոկարդիտ.
9.մենինգիտ.
10.երիկամային անբավարարություն.
11.շնչառական ախտանշաններ՝ արյունախխում։
⦁ Լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը՝
1. հարուցչի՝ լեպտոսպիրա ինտեռոգանսի (Leptospira interrogans) կամ ցանկացած այլ ախտածին լեպտոսպիրայի անջատում կենսաբանական նյութի նմուշից.
2.հարուցչի նուկլեինաթթվի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում.
3.հարուցչի նուկլեինաթթվի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում՝ իմունոֆլյուորենսցենտային եղանակով.
4.հարուցչի մասնահատուկ հակամարմինների հայտնաբերում։
⦁ Համաճարակաբանական չափանիշներ. ստորև նշված համաճարակաբանական կապերից առնվազն մեկը՝
1.կենդանուց մարդ փոխանցում.
2.շրջակա միջավայրի ազդեցություն.
3. ընդհանուր աղբյուրի ազդեցություն:
⦁ Դեպքերի դասակարգում.
1. կասկածելի դեպք՝ կիրառելի չէ.
2.հավանական դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ.
3.հաստատված դեպք՝ կլինիկական և լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ։