⦁ Կլինիկական չափանիշներ. թոքաբորբով յուրաքանչյուր անձ:
⦁ Լաբորատոր չափանիշներ.
1. դեպքի հաստատման լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը՝
ա. հարուցչի՝ լեգիոնելայի (Legionella spp.) կամ վերջինիս ԴՆԹ-ի անջատում շնչառական արտազատուկներից, թոքային հյուսվածքից, թոքամզային հեղուկից կամ օրգանիզմի ցանկացած մանրէազերծ հատվածից/խոռոչից.
բ. մեզի մեջ լեգիոնելա պնևմոֆիլայի (Legionella pneumophila) հակածնի հայտնաբերում.
գ. լեգիոնելա պնևմոֆիլայի 1-ին շճախմբի մասնահատուկ հակամարմինների մակարդակի քառակի և ավելի աճ զույգ շիճուկների նմուշներում.
2.հավանական դեպքի լաբորատոր չափանիշներ. ստորև նշվածներից առնվազն մեկը՝
ա. լեգիոնելա պնևմոֆիլայի հակածնի հայտնաբերում շնչառական արտազատուկներում, թոքային հյուսվածքում, թոքամզային հեղուկում կամ օրգանիզմի ցանկացած մանրէազերծ հատվածում/խոռոչային հեղուկում՝ ուղղակի ֆլյուորեսցենտային մեթոդով՝ վալիդացված ռեագենտների միջոցով.
բ. լեգիոնելայի նուկլեինաթթվի հայտնաբերում շնչառական արտազատուկներում, թոքերի հյուսվածքում կամ ցանկացած սովորաբար մանրէազերծ հատվածում/խոռոչում.
գ. լեգիոնելա պնևմոֆիլայի 1-ին շճախմբից տարբեր այլ լեգիոնելաների նկատմամբ մասնահատուկ հակամարմինների մակարդակի քառակի և ավելի աճ շիճուկի զույգ նմուշներում.
դ. լեգիոնելա պնևմոֆիլայի 1-ին շճախմբի մասնահատուկ հակամարմինների մակարդակի քառակի և ավելի բարձրացում շիճուկում։
⦁ Համաճարակաբանական չափանիշ. կիրառելի չէ:
⦁ Դեպքի դասակարգում.
1.կասկածելի դեպք՝ կիրառելի չէ.
2.հավանական դեպք՝ յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է կլինիկական չափանիշներին և հավանական դեպքի լաբորատոր չափանիշներից առնվազն մեկին.
3.հաստատված դեպք՝ յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է կլինիկական չափանիշներին և դեպքի հաստատման առնվազն մեկ լաբորատոր չափանիշի։