⦁ Կլինիկական չափանիշներ. ջերմության կտրուկ բարձրացում, օղակաձև էրիթեմաների առաջացում, հոդացավ, շարժումների սահմանափակում, սրտի աշխատանքի, տեսողության և լսողության խանգարումներ, ռադիկուլիտ, ատրոֆիկ ակրոդերմատիտ:
⦁ Լաբորատոր չափանիշներ.
1.հաստատված դեպք՝
ա. պլեոցիտոզ (բջիջների քանակի շատացում) ողնուղեղային հեղուկում, և հետևյալներից որևէ մեկը՝ լայմի բորելիոզի նկատմամբ ինտրատեկալ (ներթաղանթային) հակամարմինների արտադրություն, հարուցչի (բորելիա բուրդգորֆերի սենսու լատո (Borrelia burdgorferi sensu lato)) անջատում, նուկլեինաթթվի հայտնաբերում ողնուղեղային հեղուկում.
բ. լայմի բորելիոզի իմունագլոբուլին Ջի (IgG) հայտնաբերում արյան նմուշում միայն դիմային նյարդի կաթվածով կամ գանգուղեղային այլ նևրիտով տառապող երեխաների (18 տարեկանից ցածր) մոտ, որոնք ոչ վաղ անցյալում (մինչև 2 ամսվա ընթացքում) անամնեզում ունեցել են թափառող էրիթեմա.
2.հավանական դեպք. հետևյալ երկուսից որևէ մեկը՝
ա. պլեոցիտոզ ողնուղեղային հեղուկում և դրական շճաբանություն Լայմի բորելիոզի նկատմամբ ողնուղեղային հեղուկում.
բ. լայմի բորելիոզի նկատմամբ մասնահատուկ ինտրատեկալ հակամարմինների արտադրություն։
⦁ Համաճարակաբանական չափանիշներ. կիրառելի չէ:
⦁ Դեպքի դասակարգում.
1.կասկածելի դեպք՝ կիրառելի չէ.
2.հավանական դեպք՝ յուրաքանչյուր անձ, որը բավարարում է կլինիկական չափանիշներին և հավանական դեպքի լաբորատոր չափանիշներից առնվազն մեկին.
3.հաստատված դեպք՝ յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է կլինիկական չափանիշներին և հաստատված դեպքի լաբորատոր չափանիշներից առնվազն մեկին։