⦁ Կենտրոնական երակային կաթետեր (ԿԵԿ) ասոցացված տեղային վարակը (առանց արյան ցանքի դրական արդյունքի) (CRI1-CVC) համապատասխանում է հետևյալ չափանիշներին 1. քանակական ԿԵԿ ցանք՝ ≥ 103 ԳԱՄ/մլ, կամ կիսաքանակական ԿԵԿ ցանք՝ > 15 ԳԱՄ/մլ (ԳԱՄ՝ գաղութ առաջացնող միավոր). 2.թարախի առկայություն կամ բորբոքում կաթետերի տեղադրման հատվածում կամ թունելում: 3.Ծայրամասային երակային կաթետեր (ԾԵԿ) ասոցացված տեղային վարակը (առանց արյան ցանքի դրական արդյունքի) (CRI1-PVC) համապատասխանում է հետևյալ չափանիշներին
4.քանակական ԾԵԿ ցանք՝ ≥ 103 ԳԱՄ/մլ, կամ կիսաքանակական ԾԵԿ ցանք՝ > 15 ԳԱՄ/մլ.
5.թարախի առկայություն կամ բորբոքում կաթետերի տեղադրման հատվածում կամ թունելում:
⦁ ԿԵԿ ասոցացված ընդհանուր վարակը (առանց արյան դրական նմուշի) (CRI2-CVC) համապատասխանում է հետևյալ չափանիշներին`
1.քանակական ԿԵԿ ցանք՝ ≥ 103 ԳԱՄ/մլ, կամ կիսաքանակական ԿԵԿ ցանք՝ > 15 ԳԱՄ/մլ.
2.կլինիկական ախտանշանները վերանում են կաթետերի հեռացումից հետո 48 ժամվա ընթացքում:
3.ԾԵԿ ասոցացված ընդհանուր վարակը (առանց արյան դրական նմուշի) (CRI2-PVC) համապատասխանում է հետևյալ չափանիշներին՝
4.քանակական ԾԵԿ ցանք՝ ≥ 103 ԳԱՄ/մլ, կամ կիսաքանակական ԾԵԿ ցանք՝ > 15 ԳԱՄ/մլ.
5.կլինիկական ախտանշանները վերանում են կաթետերի հեռացումից հետո 48 ժամվա ընթացքում:
⦁ ԿԵԿ ասոցացված արյան հունի վարակը՝ մանրէաբանական հաստատումով (CRI3-CVC), համապատասխանում է հետևյալ չափանիշներին՝
1. արյան հունի վարակ, որը ի հայտ է եկել կաթետերը հանելուց (եթե այն հանվել է) 48 ժամ առաջ կամ հետո.
2.նույն մանրէի անջատում՝ ըստ ստորև նշված եղանակներից որևէ մեկի՝
ա. ԿԵԿ քանակական ցանք՝ ≥ 103 ԳԱՄ/մլ, կամ ԿԵԿ կիսաքանակական ցանք՝ > 15 ԳԱՄ/մլ.
բ. արյան քանակական ցանքի՝ ԿԵԿ արյան նմուշի հարաբերությունը ծայրամասային արյան նմուշին՝ > 5.
գ. արյան ցանքերի դրական արդյունքի ստացման տարբերակիչ հապաղում. ԿԵԿ արյան նմուշի ցանքը դրական է ծայրամասային արյան ցանքից 2 կամ ավելի ժամ առաջ (արյան նմուշները վերցված են միաժամանակ).
դ. միևնույն մանրէի անջատում կաթետերի տեղադրման հատվածի թարախային արտադրությունից:
⦁ ԾԵԿ ասոցացված արյան հունի վարակը՝ մանրէաբանական հաստատումով (CRI3-PVC), համապատասխանում է հետևյալ չափանիշներին՝
1.արյան հունի վարակ, որն ի հայտ է գալիս կաթետերի հեռացումից (եթե այն հանվել է) 48 ժամ առաջ կամ հետո.
2.ցանքի դրական արդյունք նույն մանրէի հայտնաբերմամբ՝ ըստ ստորև նշված եղանակներից որևէ մեկի՝
ա. քանակական ԾԵԿ ցանք՝ ≥ 103 ԳԱՄ/մլ, կամ կիսաքանակական ԾԵԿ ցանք՝ > 15 ԳԱՄ/մլ.
բ. միևնույն մանրէի անջատում կաթետերի տեղադրման հատվածի թարախային արտադրությունից: