⦁ Կլինիկական չափանիշներ. սուր էնցեֆալոմիելիտ ունեցող յուրաքանչյուր անձ և հետևյալ ախտանշաններից առնվազն երկուսը՝
1. կենդանու կծած հատվածի զգայական փոփոխություններ.
2.պարեզ կամ կաթված.
3.կլման ակտի խանգարում.
4.հիդրոֆոբիա.
5.զառանցանք.
6.ցնցումներ.
7.անհանգստություն։
⦁ Լաբորատոր չափանիշներ (լաբորատորիայի արդյունքները պետք է մեկնաբանվեն ըստ պատվաստումային կարգավիճակի). հետևյալներից առնվազն մեկը՝
1.սեկցիոն նմուշից հարուցչի (Լիսսա (Lyssa) վիրուսի) անջատում.
2.հարուցչի նուկլեինաթթվի հայտնաբերում սեկցիոն նմուշում (թուք, ուղեղի հյուսվածք).
3.սեկցիոն նմուշում վիրուսային հակածինների հայտնաբերում ուղղակի ֆլյուորեսցենտային հակամարմինների թեստով.
4.հարուցչի վիրուսի նկատմամբ առաջացած մասնահատուկ հակամարմինների հայտնաբերում շիճուկում կամ ուղեղ-ողնուղեղային հեղուկում՝ վիրուսի չեզոքացման ռեակցիայի հետազոտությամբ։
⦁ Համաճարակաբանական չափանիշներ. հետևյալ համաճարակաբանական կապերից առնվազն մեկը՝
1.կենդանուց մարդ փոխանցում (կասկածելի կամ հաստատված վարակ ունեցող կենդանիներ).
2.ընդհանուր աղբյուրի (նույն կենդանու) ազդեցություն.
3.մարդուց մարդ փոխանցում (օրինակ՝ օրգանների փոխպատվաստում)։
⦁ Դեպքի դասակարգում.
1.կասկածելի դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ.
2.հավանական դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ.
3.հաստատված դեպք՝ կլինիկական և լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ։