⦁ Կլինիկական չափանիշներ. տարածուն բծավոր (մակուլոպապուլոզ) ցան (ոչ բշտիկային), բարձր ջերմություն և հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը՝
1. հազ.
2.քթահոսություն.
3.շաղկապենաբորբ:
⦁ Լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը՝
1.կարմրուկի վիրուսի անջատում կենսաբանական նյութի նմուշից.
2.կենսաբանական նյութի նմուշում կարմրուկի վիրուսի ՌՆԹ-ի հայտնաբերում հետադարձ տրանսկրիպցիոն պոլիմերազային ՊՇՌ մեթոդով.
3.կարմրուկի իմունագլոբուլին Էմ (IgM) հակամարմինների հայտնաբերում շիճուկում կամ թքի մեջ, որը բնորոշ է սուր վարակին.
4.իմունագլոբուլին Ջի (IgG) հակամարմինների տիտրի նշանակալից աճ զույգ շիճուկներում.
5.ուղղակի ֆլյուորեսցենտային հակամարմինների թեստով կարմրուկի վիրուսի հակածնի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում` օգտագործելով կարմրուկի հատուկ մոնոկլոնալ հակամարմիններ.
6.լաբորատոր ախտորոշիչ հետազոտության արդյունքները մեկնաբանվում են ըստ պատվաստումային կարգավիճակի:
⦁ Համաճարակաբանական չափանիշներ. մարդուց մարդ փոխանցում համաճարակաբանական կապ:
⦁ Դեպքի դասակարգում.
1.կասկածելի դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ.
2.հավանական դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող (հիվանդության սկզբից 7-21 օր առաջ լաբորատոր հաստատված դեպքի հետ համաճարակաբանորեն կապված) յուրաքանչյուր անձ.
3.հաստատված դեպք՝ կլինիկական և լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ, ով 8 օրից մինչև 8 շաբաթվա ընթացքում չի պատվաստվել։