⦁ Տարածուն (դիսեմինացված) վարակները (SYS-DI) բնորոշվում են որպես վարակներ, որոնք ընդգրկում են մի քանի օրգան կամ համակարգ, առանց ակնհայտ վարակի միասնական օջախի, սովորաբար վիրուսային ծագման, այլ հայտնի պատճառ չունեցող նշաններով կամ ախտանշաններով և համատեղելի են մի քանի օրգանների կամ համակարգերի վարակային ախտահարման հետ:
⦁ Նշում հաղորդման վերաբերյալ.
1. այս ծածկագիրը օգտագործվում է այն վիրուսային վարակների համար, որոնք ներառում են բազմաթիվ օրգան համակարգեր (օրինակ՝ կարմրուկ, խոզուկ, կարմրախտ, ջրծաղիկ): Այս վարակները հաճախ կարող են նույնականացվել միայն կլինիկական չափանիշներով.
2.այս ծածկագիրը չի օգտագործվում բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների համար, օրինակ՝ բակտերիալ էնդոկարդիտի ժամանակ, հաղորդվում է միայն այս վարակների առաջնային օջախի մասին.
3.անհայտ ծագման տենդը չի հաղորդվում որպես տարածուն (դիսեմինացված (DI)).
4.վիրուսային էկզանթեմայի կամ ցանի մասին հաղորդվում է որպես տարածուն (դիսեմինացված (DI)):
⦁ Չախտորոշված ծանր վարակ, որի կապակցությամբ պացիենտը բուժվել է (SYS-CSEP)՝ երբ արյան ցանք չի կատարվել կամ արյան մեջ չեն հայտնաբերվել մանրէներ կամ հակածին, ակնհայտ վարակի բացակայություն այլ տեղում և բժիշկը նշանակել է սեպսիսի բուժում, և պացիենտի մոտ առկա է հետևյալներից առնվազն մեկը`
1.կլինիկական նշաններ կամ ախտանշաններ՝ առանց որևէ այլ հաստատված պատճառի.
2.տենդ (> 38 °C).
3.հիպոտենզիա (սիստոլիկ ճնշում < 90 մմ/սս).
4.օլիգուրիա (20 սմ3 (մլ)/ժամ):
⦁ Նշում հաղորդման վերաբերյալ.
1.այս ծածկագիրը չի օգտագործվում առանց ծայրահեղ անհրաժեշտության.
2.նորածինների չախտորոշված ծանր վարակի համար օգտագործվում է նորածինների չախտորոշված ծանր վարակ (NEO-CSEP) բնորոշումը: