⦁ Կլինիկական չափանիշներ. յուրաքանչյուր անձ, որն ունի տենդ և նշվածներից առնվազն մեկը՝
1. հարականջային կամ այլ թքագեղձերի միակողմանի կամ երկկողմանի ցավոտ այտուցի հանկարծակի սկիզբ՝ առանց որևէ այլ ակնհայտ պատճառի.
2.ամորձաբորբ (օրխիտ).
3.ձվարանի բորբոքում (օօֆորիտ).
4.ասեպտիկ մենինգիտ.
5.էնցեֆալիտ.
6.մաստիտ.
7.ենթաստամոքսային գեղձի բորբոքում։
⦁ Լաբորատոր չափանիշներ (լաբորատոր ախտորոշիչ հետազոտման արդյունքները մեկնաբանվում են ըստ պատվաստումային կարգավիճակի). հետևյալներից առնվազն մեկը՝
1.համաճարակային պարօտիտի վիրուսի անջատում կենսաբանական նյութի նմուշից.
2.համաճարակային պարօտիտի վիրուսի ՌՆԹ-ի հայտնաբերում հետադարձ տրանսկրիպցիոն ՊՇՌ մեթոդով.
3.համաճարակային պարօտիտի վիրուսի նկատմամբ առաջացած մասնահատուկ իմունագլոբուլին Ջի հակամարմինների տիտրի նշանակալից աճ զույգ շիճուկներում:
⦁ Համաճարակաբանական չափանիշներ. մարդուց մարդ փոխանցում համաճարակաբանական կապ:
⦁ Դեպքի դասակարգում.
1.կասկածելի դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ.
2.հավանական դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ.
3.հաստատված դեպք՝
ա. յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է լաբորատոր չափանիշներին և վերջերս պատվաստված չի եղել.
բ. վերջերս պատվաստված լինելու դեպքում՝ յուրաքանչյուր անձ, ում մոտ հայտնաբերվել է համաճարակային պարօտիտի վիրուսի վայրի տիպի շտամ։