ՀԱԿԱՄԱՆՐԷԱՅԻՆ ԴԵՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՆՐԷՆԵՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՐՈՇՈՒՄ ԵՎ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ

⦁ Հակամանրէային դեղերի (այսուհետ՝ ՀՄԴ) նկատմամբ մանրէների կայունություն (այսուհետ՝ ՀՄԿ).
1.բնորոշում՝ մանրէն դասակարգվում է ՀՄԴ-ի նկատմամբ կլինիկորեն զգայուն, միջանկյալ կամ կայուն՝ հիմք ընդունելով հակամանրէային զգայունության թեստավորման եվրոպական կոմիտեի (EUCAST) կամ այլ ստանդարտացված մեթոդաբանության գործող տարբերակի մեջ առկա սահմանային արժեքները այսինքն՝ տվյալ մանրէի աճն արգելակող ՀՄԴ-ի նվազագույն ճնշող խտությունը (այսուհետ՝ ՆՃԽ (minimum inhibitory concentration — MIC)) կամ մանրէի աճի ճնշման գոտու տրամագիծը՝ նկատի ունենալով, որ վերջիններս կարող են փոփոխվել ժամանակի ընթացքում՝ տվյալ մանրէի կայունության ձեռքբերմանը զուգահեռ.
2.դասակարգում.
ա. կլինիկորեն զգայուն («S» կամ «Զ»)` մանրէն սահմանվում է կլինիկորեն զգայուն՝ ըստ ՀՄԴ-ի ազդեցության մակարդակի, թերապևտիկ հաջող արդյունքի բարձր հավանականությամբ.
բ. կլինիկորեն միջանկյալ («I» կամ «Մ»)՝ մանրէն սահմանվում է կլինիկորեն միջանկյալ, եթե ՀՄԴ-ի թերապևտիկ ազդեցությունն անորոշ է: Դա նշանակում է, որ տվյալ հարուցիչով պայմանավորված վարակը կարելի է պատշաճ կերպով բուժել մարմնի այն մասերում, որտեղ տվյալ ՀՄԴ-երը ֆիզիկապես կենտրոնացված են կամ երբ հնարավոր է բարձրացնել ՀՄԴ-ի չափաբաժինը.
գ. կլինիկորեն կայուն («R» կամ «Կ»)՝ մանրէն սահմանվում է կլինիկորեն կայուն եթե առկա է ՀՄԴ-ի թերապևտիկ ազդեցության ձախողման մեծ հավանականություն.
3.կլինիկական բեկման կետերը ներկայացված են հետևյալ կերպ՝
ա. Զ՝ ՆՃԽ ≤ x մգ/լ (ՆՃԽ-ի սահմանային արժեք), աճի ճնշման գոտու տրամագիծը ≥ σ մմ (աճի ճնշման գոտու սահմանային արժեք).
բ. Մ՝ ՆՃԽ > x (ՆՃԽ-ի սահմանային արժեք), ≤ y (ՆՃԽ-ի միջանկյալ արժեք) մգ/լ, աճի ճնշման գոտու տրամագիծը ≥ ρ (աճի ճնշման գոտու միջանկյալ արժեք) մմ, < σ (աճի ճնշման գոտու սահմանային արժեք) մմ. գ. Կ՝ ՆՃԽ > y (ՆՃԽ-ի միջանկյալ արժեք) մգ/լ, աճի ճնշման գոտու տրամագիծը <ρ (աճի ճնշման գոտու միջանկյալ արժեք).

4. ՀՄԴ-երի նկատմամբ մանրէների կայունության մակարդակներն են՝

ա. բազմադեղակայուն (MDR multidrug-resistant)՝ երբ մանրէն կայուն է ՀՄԴ-ի 3 և ավել խմբերի նվազագույնը 1-ական ՀՄԴ-ի նկատմամբ.

բ. ծայրահեղ կայուն (XDR extensively drug-resistant)՝ երբ մանրէն կայուն է ՀՄԴ-ի բոլոր խմբերի նվազագույնը 1-ական ՀՄԴ-ի նկատմամբ.

գ. պանդեղակայուն (PDR–pandrug resistance)՝ երբ մանրէն կայուն է բոլոր խմբերի բոլոր ՀՄԴ-երի նկատմամբ:

5.Մանրէաբանական կայունություն հակամանրէային պատրաստուկների նկատմամբ.

6.ֆենոտիպային բնորոշում՝ մանրէն դասակարգվում է որպես վայրի տիպի ֆենոտիպ ունեցող կամ տեսակների համար ոչ վայրի ֆենոտիպ ունեցող՝ համաձայն հակամանրէային զգայունության թեստավորման եվրոպական կոմիտեի համաճարակաբանական սահմանային խտությունների (համաճարակաբանական շեմեր՝ ECOFFs) ստանդարտացված մեթոդաբանության մեջ (կամ ստանդարտացված մեթոդաբանության չափորոշված մեթոդաբանության մեջ), հիմնվելով տեսակների համար հատուկ ՆՃԽ բաշխումների և դրանց արգելակման գոտու տրամագծի փոխկապակցվածության վրա.

7.ֆենոտիպային դասակարգում՝

ա. վայրի տիպի (WT) ֆենոտիպ՝ մանրէն սահմանվում է որպես վայրի տիպի (WT) տեսակների կամ տեսակների համալիրի համար, երբ այն զուրկ է ֆենոտիպորեն հայտնաբերվող ձեռքբերովի կայունության մեխանիզմից.

բ. ոչ վայրի տիպի (NWT) ֆենոտիպ՝ մանրէն սահմանվում է որպես ոչ վայրի տիպի (NWT) տեսակի համար, երբ այն արտահայտում է առնվազն մեկ ֆենոտիպային հայտնաբերման ձեռքբերովի կայունության մեխանիզմ.

գ. համաճարակաբանական շեմերը (ECOFFs) ներկայացված են որպես՝ վայրի տիպի (WT)՝ համաճարակաբանական շեմ (ECOFF) ≤ x (ՆՃԽ-ի սահմանային արժեք) մգ/լ, սկավառակի դիֆուզիոն գոտու տրամագիծը ≥ σ (աճի ճնշման գոտու սահմանային արժեք) մմ և ոչ վայրի տիպի (NWT)՝ համաճարակաբանական շեմ (ECOFF) > x (ՆՃԽ-ի սահմանային արժեք) մգ/լ, սկավառակի դիֆուզիայի տրամագիծը < σ (աճի ճնշման գոտու սահմանային արժեք) մմ.


8.ձեռք բերված հակամանրէային կայունության մեխանիզմի նույնականացում (օրինակ՝ դեղն ապաակտիվացնող ֆերմենտ, դեղի թիրախային սպիտակուցի տիպի փոփոխություն, արտահոսքի պոմպ)՝ մանրէի կողմից ձեռք բերված հակամանրէային կայունության մեխանիզմի արտահայտումը կարող է որոշվել ին վիտրո (in vitro), և մեխանիզմի տեսակը կարող է որոշվել ստանդարտացված մեթոդաբանության միջոցով՝ համաձայն հակամանրէային զգայունության թեստավորման եվրոպական կոմիտեի ուղեցույցի՝ կլինիկական կամ համաճարակաբանական նշանակության կայունության մեխանիզմների և հատուկ կայունությունների հայտնաբերման համար.
9. գենոտիպային բնորոշում՝ մանրէն դասակարգվում է որպես գենետիկական որոշիչ պարունակող կամ զուրկ կամ որոշիչ գործոնների համակցություն, որը նրան տալիս է ոչ վայրի տիպի զգայունության ֆենոտիպ՝ կապված հակամանրէային գործոնի հետ (փոխանցվող գեն կամ հիմնական գենի մուտացիա): Գենետիկական որոշիչի կամ որոշիչների համակցության առկայությունը, որը նրան տալիս է ոչ վայրի տիպի զգայունության ֆենոտիպ մեկ կամ մի քանի հակամանրէային գործոնների նկատմամբ, կարող է ցույց տալ բակտերիաների գենոմում համապատասխան նուկլեինաթթվի հաջորդականություն(ներ)ը հայտնաբերելու և նույնականացնելու միջոցով.
10.գենոտիպային դասակարգում. գենոտիպերը ներկայացված են հետևյալ կերպ՝
ա. դրական. [կայուն գենի անվանումը կամ հիմնական գենի մուտացիայի առկայությունը].
բ. բացասական. [կայուն գենի անվանումը] կամ վայրի տիպի հիմնական գեների հաջորդականության բացակայությունը:

Վերադառնալ

Կիսվել՝

Հիվանդություններ

ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՎԱՐԱԿ (SYS)

ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՎԵՐՔԻ ՎԱՐԱԿ (SSI)

ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՎԱՐԱԿ (REPR)

ԹՈՔԱԲՈՐԲ (PN)

Բնակչության իրազեկում

10 մահացու հիվանդություն, որոնք կարող են վերադառնալ մոտ ապագայում
Ինչպե՞ս պաշտպանվել վիրուսային հեպատիտներից
Ովքե՞ր և ինչու՞ պետք է պատվաստվեն գրիպի դեմ
Ի՞նչ է սպասվում պատվաստումից հետո և ի՞նչ պետք է անել
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.