ԳՐԻՊ` ՀԱՐՈՒՑՎԱԾ ԳՐԻՊԻ ՎԻՐՈՒՍՈՎ

⦁ Կլինիկական չափանիշներ. յուրաքանչյուր անձ, որի մոտ առկա է հետևյալ կլինիկական ձևերից առնվազն մեկը՝
1.գրիպանման հիվանդություն (ԳՆՀ). ախտանշանների՝ հազի կամ կոկորդի ցավի կամ անհամաչափ շնչառության հանկարծակի ի հայտ գալը և հետևյալ չորս համակարգային ախտանշաններից առնվազն մեկը՝
ա. տենդ կամ տենդային վիճակ.
բ. անհանգստություն.
գ. գլխացավ.
դ. մկանացավ:
2.սուր շնչառական վարակ (ՍՇՎ). հետևյալ շնչառական ախտանշաններից առնվազն մեկի հանկարծակի ի հայտ գալը և հիվանդությունը վարակով պայմանավորված լինելու մասին բժշկի եզրակացությունը՝
ա. հազ.
բ. կոկորդի ցավ.
գ. հևոց.
դ. քթահոսություն (պայմանավորված ռինովիրուսներով):
⦁ Լաբորատոր չափանիշ. հետևյալներից առնվազն մեկը (հնարավորության դեպքում, իրականացվում է գրիպի նմուշի ենթատիպավորում)՝
1.գրիպի վիրուսի անջատում կենսաբանական նյութի նմուշից.
2.գրիպի վիրուսի նուկլեինաթթվի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում.
3.գրիպի վիրուսի հակածնի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում ուղղակի ֆլյուորեսցենտային հակամարմինների թեստի միջոցով.
4.գրիպի վիրուսի նկատմամբ առաջացած մասնահատուկ հակամարմինների հայտնաբերում:
⦁ Համաճարակաբանական չափանիշ. մարդուց մարդ փոխանցում:
⦁ Դեպքի դասակարգում.
1.կասկածելի դեպք՝ յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է կլինիկական չափանիշներին (գրիպանման հիվանդություն կամ ՍՇՎ).
2.հավանական դեպք՝ յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է կլինիկական չափանիշներին (գրիպանման հիվանդություն կամ ՍՇՎ) և առկա է համաճարակաբանական կապ.
3.հաստատված դեպք՝ յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է կլինիկական (գրիպանման հիվանդություն կամ ՍՇՎ) և լաբորատոր չափանիշներին:

Վերադառնալ

Կիսվել՝

Հիվանդություններ

ՀԱԿԱՄԱՆՐԷԱՅԻՆ ԴԵՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՆՐԷՆԵՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՐՈՇՈՒՄ ԵՎ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ

ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՎԱՐԱԿ (SYS)

ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՎԵՐՔԻ ՎԱՐԱԿ (SSI)

ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՎԱՐԱԿ (REPR)

Բնակչության իրազեկում

10 մահացու հիվանդություն, որոնք կարող են վերադառնալ մոտ ապագայում
Ինչպե՞ս պաշտպանվել վիրուսային հեպատիտներից
Ովքե՞ր և ինչու՞ պետք է պատվաստվեն գրիպի դեմ
Ի՞նչ է սպասվում պատվաստումից հետո և ի՞նչ պետք է անել
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.