⦁Կլինիկական չափանիշ. յուրաքանչյուր անձ, որն ունի հետևյալ կլինիկական ձևերից առնվազն մեկը՝
1. ըմպանաբորբով կամ կոկորդաբորբով կամ նշիկաբորբով ընթացող և կպչուն թաղանթի/կեղծ թաղանթի (ադհեզիվ մեմբրան/պսևդոմեմբրան) առկայությամբ վերին շնչուղիների հիվանդություն.
2. ըմպանաբորբով կամ կոկորդաբորբով կամ նշիկաբորբով ընթացող՝ առանց կպչուն թաղանթի/կեղծ թաղանթի վերին շնչուղիների հիվանդություն.
3.մաշկի դիֆթերիա՝ մաշկի ախտահարում չլավացող խոցերի առկայությամբ.
4.այլ դիֆթերիա՝ շաղկապենու կամ լորձաթաղանթների ախտահարում:
⦁ Լաբորատոր չափանիշ. կորինեբակտերիայի (կորինեբակտերիում դիֆթերիե (Corynebacterium diphtheriae), կորինեբակտերիում ուլցերանս (Corynebacterium ulcerans), կորինեբակտերիում պսևդոտուբերկուլոզիս (Corynebacterium pseudotuberculosis)) թունածին շտամի անջատում կենսաբանական նյութի նմուշից՝ հաստատված թունածնության որոշման Էլեկ (Elek)-թեստով:
⦁ Համաճարակաբանական չափանիշ. հետևյալ համաճարակաբանական կապերից առնվազն մեկը՝
1. մարդուց մարդ փոխանցում.
2.կենդանուց մարդ փոխանցում:
3.Դեպքի դասակարգում.
4.կասկածելի դեպք՝ յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է ըմպանի դիֆթերիայի կլինիկական չափանիշներին.
5.հավանական դեպք՝ յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է դիֆթերիայի կլինիկական չափանիշներին և ունի մարդու հաստատված դեպքի հետ մարդուց մարդ փոխանցում կամ կենդանուց մարդ փոխանցում համաճարակաբանական կապ և շնչառական ախտանշաններ կամ կորինեբակտերիում դիֆթերի (Corynebacterium diphtheriae), կորինեբակտերիում ուլցերանս (Corynebacterium ulcerans) կամ կորինեբակտերիում պսևդոտուբերկուլոզիս (Corynebacterium pseudotuberculosis) տեսակների անջատում կենսաբանական նյութի նմուշից՝ առանց թունածնության հաստատման.
6.հաստատված դեպք՝ լաբորատոր չափանիշներին և առնվազն մեկ կլինիկական ձևին համապատասխանող յուրաքանչյուր անձ: