ԴԵՂԻՆ ՏԵՆԴ

⦁ Կլինիկական չափանիշներ. յուրաքանչյուր անձ, որն ունի տենդ և հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը՝
1.դեղնուկ.
2.տարածուն (գեներալիզացված) արյունահոսություն:
3.Լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը՝
4.հարուցչի (դեղին տենդի վիրուսի) անջատում կենսաբանական նյութի նմուշից.
5.հարուցչի նուկլեինաթթվի հայտնաբերում.
6.դեղին տենդի հակածնի հայտնաբերում.
7.դեղին տենդի մասնահատուկ հակամարմինների հայտնաբերում.
8.բնորոշ ախտահարումների հայտնաբերում լյարդում դիակային նյութի ձևաբանական հետազոտության ժամանակ:
⦁ Համաճարակաբանական չափանիշներ. վերջին 1 շաբաթվա ընթացքում այցելություն տարածաշրջան, որտեղ հայտնի է կամ ենթադրվում է, որ եղել են դեղին տենդի դեպքեր:
⦁ Դեպքի դասակարգում.
1.կասկածելի դեպք՝ կիրառելի չէ.
2. հավանական դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող, համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ.
3.հաստատված դեպք՝ վերջին ժամանակներում չպատվաստված և կլինիկական ու լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ: Վերջերս պատվաստված անձի մոտ՝ դեղին տենդի վիրուսի վայրի տեսակի շտամի հայտնաբերումով դեպք:
4.Շճաբանական արդյունքները մեկնաբանվում են համաձայն այլ ֆլավիվիրուսային վարակների նախկին ազդեցության և ֆլավիվիրուսների դեմ պատվաստման կարգավիճակի: Նման իրավիճակներում հաստատված դեպքերը վավերացվում են շիճուկի չեզոքացման կամ այլ համարժեք հետազոտությունների միջոցով:

Վերադառնալ

Կիսվել՝

Հիվանդություններ

ՀԱԿԱՄԱՆՐԷԱՅԻՆ ԴԵՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՆՐԷՆԵՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՐՈՇՈՒՄ ԵՎ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ

ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՎԱՐԱԿ (SYS)

ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՎԵՐՔԻ ՎԱՐԱԿ (SSI)

ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՎԱՐԱԿ (REPR)

Բնակչության իրազեկում

10 մահացու հիվանդություն, որոնք կարող են վերադառնալ մոտ ապագայում
Ինչպե՞ս պաշտպանվել վիրուսային հեպատիտներից
Ովքե՞ր և ինչու՞ պետք է պատվաստվեն գրիպի դեմ
Ի՞նչ է սպասվում պատվաստումից հետո և ի՞նչ պետք է անել
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.