ԲՈՏՈՒԼԻԶՄ

Կլինիկական չափանիշներ. 

  1. բոտուլիզմ՝ սննդային թունավորում, որի ժամանակ առկա է հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը՝ 
    • ա. գանգուղեղային նյարդի երկկողմանի ախտահարում (երկտեսություն (դիպլոպիա)), տեսողության պղտորություն, պտոզ (կոպի իջեցում), միդրիազ (բբերի լայնացում), դիսֆագիա (կլման ակտի խանգարում), բուլբար թուլություն, ռնգախոսություն, խոսքի խանգարում. 
    • բ. ծայրամասային համաչափ (սիմետրիկ) կաթված.
  2. մինչև 12 ամսական երեխաների շրջանում կարող է լինել հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը՝ 

ա. փորկապություն. 

բ. լեթարգիա. 

գ. ծծելու կամ կերակրման դժվարություն. 

դ. պտոզ. 

ե. դիսֆագիա. 

զ. ընդհանուր մկանային թուլություն: 

  1. Լաբորատոր չափանիշներ. hետևյալներից առնվազն մեկը՝ 
  1. բոտուլինոտոքսին արտադրող կլոստրիդիայի (կլոստրիդիում բոտուլինում (Clostridium botulinum), կլոստրիդիում բարատիի (C. baratii), կլոստրիդիում բուտիրիկում (C. butyricum)) անջատում կենսաբանական նյութում (կղանք, արյուն, փսխման զանգված)՝ կախված բոտուլիզմի տեսակից.   
  2. բոտուլինոտոքսինի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում (կղանք, արյուն, փսխման զանգված). 
  3. կլոստրիդիում բոտուլինումի (Clostridium botulinum-ի) թունածին շտամների դեզօքսիռիբոնուկլեինաթթվի (այսուհետ՝ ԴՆԹ) հայտնաբերում կենսաբանական նյութի (կղանք, արյուն, փսխման զանգված) նմուշում:   
  4. Համաճարակաբանական չափանիշ. հետևյալ համաճարակաբանական կապերից առնվազն մեկը՝ 
  1. ընդհանուր աղբյուրի ազդեցություն. 
  2. բաղարկված սննդի ազդեցություն: 
  3. Դեպքի դասակարգում. 
  1. կասկածելի դեպք՝ կիրառելի չէ.
  2. հավանական դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ. 
  3. հաստատված դեպք՝ կլինիկական և լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ:

Վերադառնալ

Կիսվել՝

Հիվանդություններ

ՀԱԿԱՄԱՆՐԷԱՅԻՆ ԴԵՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՆՐԷՆԵՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՐՈՇՈՒՄ ԵՎ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ

ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՎԱՐԱԿ (SYS)

ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՎԵՐՔԻ ՎԱՐԱԿ (SSI)

ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՎԱՐԱԿ (REPR)

Բնակչության իրազեկում

10 մահացու հիվանդություն, որոնք կարող են վերադառնալ մոտ ապագայում
Ինչպե՞ս պաշտպանվել վիրուսային հեպատիտներից
Ովքե՞ր և ինչու՞ պետք է պատվաստվեն գրիպի դեմ
Ի՞նչ է սպասվում պատվաստումից հետո և ի՞նչ պետք է անել
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.