⦁ Կլինիկական չափանիշներ. մինչև 2 տարեկան յուրաքանչյուր երեխա, որն ունի հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը՝
1.բշտիկաբշտային ցանավորում ափերին կամ ներբաններին.
2.պղնձակարմիր հանգուցիկային ցանավորում ափերին կամ ներբաններին.
3.հանգուցիկավոր ցանավորում բերանի և այլ բնական բացվածքների շուրջ (Գոհզինգերի դիֆուզ ինֆիլտրացիա).
4.պետեխիալ ցանավորում.
5.տարածուն լիմֆադենոպաթիա.
6.հեպատոսպլենոմեգալիա.
7.լորձաթարախային, արյունային արտադրութուն քթից (սիֆիլիտիկ ռինիտ).
8.մենինգիտ.
9.խորիոիդիտ.
10.հիդրոցեֆալիա.
11.ցնցումներ.
12.մտավոր թերզարգացվածություն.
13.անեմիա.
14.դեղնուկ.
15.կերծ պարալիչ (պերիօստիտի և օստեոխոնդրիտի հետևանքով).
16.թերսնուցում:
⦁ Լաբորատոր չափանիշներ.
1.դեպքի հաստատման լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը՝
ա. դժգույն տրեպոնեմայի հայտնաբերում ախտահարված օջախների և հյուսվածքների (պորտալարի, ընկերքի, քթի արտազատուկի կամ մաշկի վնասվածքի) էքսուդատներում՝ մութ դաշտում մանրադիտակային հետազոտությամբ.
բ. դժգույն տրեպոնեմայի հայտնաբերում ախտահարված օջախների և հյուսվածքների (պորտալարի, ընկերքի, քթի արտազատուկի կամ մաշկի վնասվածքի) էքսուդատներում ուղղակի ֆլյուորեսցենտային հակամարմինների թեստով.
գ. ախտահարված օջախների և հյուսվածքների (պորտալարի, ընկերքի, քթի արտազատուկի կամ մաշկի վնասվածքի) էքսուդատներում նուկլեինաթթուների ամպլիֆիկացիայի մեթոդով (ՊՇՌ), դժգույն տրեպոնեմայի հայտնաբերում.
դ. դժգույն տրեպոնեմայի նկատմամբ հակամարմինների հայտնաբերում տրեպոնեմային թեստի միջոցով՝ ՏՀԱ, ՏՊՀԱ, ՏՊ Իմունագլոբուլին Էմ-ի նկատմամբ (IgM- էլայզա (ELISA) կամ իմունոբլոտ կամ 19 Էս իմունոգլոբուլին Էմ-ՖՏԱ-աբս (19S-IgM-FTA-abs)) և ոչ տրեպոնեմային թեստեր կարդիոլիպինային հակամարմինների հայտնաբերման համար՝ ԱՊՌ, ՎՀԼ, ՆՄՌ.
2.լաբորատոր չափանիշներ հավանական դեպքի համար. հետևյալներից առնվազն մեկը՝
ա. ռեակտիվ ՎՀԼ թեստի արդյունք նորածնի արյան շիճուկում.
բ. ռեակտիվ տրեպոնեմային և ոչ տրեպոնեմային շճաբանական թեստեր մոր շիճուկում.
գ. ոչ տրեպոնեմային հակամարմինների տիտրը չորս կամ ավելի անգամ բարձր է նորածնի մոտ, քան մոր շիճուկի հակամարմինների տիտրը:
⦁ Համաճարակաբանական չափանիշներ. յուրաքանչյուր նորածին, որն ունի մարդուց մարդ փոխանցում համաճարակաբանական կապ (ուղղահայաց փոխանցում):
⦁Դեպքի դասակարգում.
1.կասկածելի դեպք՝ կիրառելի չէ.
2.հավանական դեպք՝ յուրաքանչյուր նորածին կամ երեխա, որը համապատասխանում է կլինիկական չափանիշներին և ունի հետևյալներից առնվազն մեկը՝
ա. համաճարակաբանական կապ.
բ. համապատասխանում է հավանական դեպքի լաբորատոր չափանիշներին.
գ. մեռելածնություն կամ կենդանածնություն հղիության 20 շաբաթականից հետո կամ 500գ ավելի քաշի պարագայում սիֆիլիսի դրական շճաբանությամբ և բուժում չստացած հղի կնոջից.
3.հաստատված դեպք՝ յուրաքանչյուր նորածին, որը համապատասխանում է դեպքի հաստատման լաբորատոր չափանիշներին: