- Լաբորատոր հաստատված արյան հունի վարակը համապատասխանում է հետևյալ չափանիշներից որևէ մեկին՝
- արյան ցանքում ախտածին հարուցչի անջատում.
- պացիենտի մոտ առկա է հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը՝ տենդ (>38°C), դող կամ հիպոտենզիա և մաշկի ընդհանուր աղտոտվածության նկատմամբ արյան երկու դրական ցանք (48 ժամ տարբերությամբ վերցված արյան երկու նմուշներից մաշկին բնորոշ մանրէի հայտնաբերում (կոագուլազա-բացասական ստաֆիլակոկ (Coagulase-negative staphylococci), միկրոկոկեր (Micrococcus spp.), պրոպիոնիբակտերիում ակնե (Propionibacterium acnes), բացիլուս սպպ. (Bacillus spp.), կորինեբակտերիաներ (Corynebacterium spp.)).
- Արյան հունի վարակների աղբյուրներն են՝
- կաթետեր ասոցացված արյան հունի վարակ. կաթետերից ցանքով անջատվել է նույն մանրէն, կամ ախտանշաններն անցել են կաթետերը հանելուց հետո 48 ժամվա ընթացքում (ծայրամասային երակային կաթետեր (այսուհետ՝ ԾԵԿ), կենտրոնական երակային կաթետեր (այսուհետ՝ ԿԵԿ)) (ԾԵԿ-ով, ԿԵԿ-ով պայմանավորված արյան
ա. ախտածին մանրէների հայտնաբերում գլխուղեղի հյուսվածքների կամ թարախակույտի պարունակության նմուշների մանրադիտակային հետազոտության ժամանակ, որոնք ստացվել են վիրահատության կամ դիահերձման ժամանակ պունկցիայի կամ սովորական բիոպսիայի մեթոդներով.
բ. հակածնի նկատմամբ արյան կամ մեզի հետազոտության դրական արդյունք.
գ. վարակի հաստատում ճառագայթային ախտորոշիչ հետազոտությամբ՝ ռենտգենաբանական, ՀՇ, ՄՌՏ, ուղեղի ռադիոնուկլիդային սկանավորում կամ զարկերակագրություն (արտերիոգրամմա).
դ. տվյալ հարուցչի նկատմամբ ախտորոշիչ մեկ հակամարմնի տիտր (իմունագլոբուլին Էմ) կամ տիտրի քառակի աճ զույգ շիճուկներում (իմունագլոբուլին Ջի).
2. եթե ախտորոշումը կատարվել է կենդանության օրոք, բժշկի կողմից նշանակված համապատասխան հակամանրէային բուժում:
- Նշում հաղորդման վերաբերյալ. Եթե մենինգիտը և ուղեղի թարախակույտը առկա են իրար հետ համակցված, հայտնում են որպես ներգանգային վարակ (IC):
- Մենինգիտը կամ վենտրիկուլիտը (CNS-MEN) համապատասխանում են հետևյալ չափանիշներից առնվազն մեկին՝
- մանրէի անջատում ուղեղ-ողնուղեղային հեղուկի ցանքից.
- թվարկված նշաններից մեկի առկայություն, որոնք չունեն այլ հաստատված պատճառ. տենդ (> 38°C), գլխացավ, պարանոցային մկանների կարկամություն, մենինգեալ նշաններ, գանգուղեղային նյարդերի ախտահարման նշաններ, գրգռվածություն և ստորև թվարկվածներից առնվազն մեկի առկայություն՝
ուղեղ-ողնուղեղային հեղուկի մեջ լեյկոցիտոզ և սպիտակուցի մակարդակի բարձրացում կամ գլյուկոզայի ցածր մակարդակ.
բ. մանրէի հայտնաբերում ուղեղ-ողնուղեղային հեղուկում՝ Գրամի մեթոդով ներկած նմուշում.
գ. մանրէի հայտնաբերում արյան ցանքում.
դ. ուղեղ-ողնուղեղային հեղուկի, արյան, մեզի՝ հակածնի նկատմամբ հետազոտությունների դրական արդյունքներ.
ե. տվյալ հարուցչի նկատմամբ ախտորոշիչ մեկ հակամարմնի տիտր (իմունագլոբուլին Էմ) կամ տիտրի քառակի աճ զույգ շիճուկներում (իմունագլոբուլին Ջի),
3. եթե ախտորոշումը կատարվել է կենդանության օրոք, բժշկի կողմից նշանակված համապատասխան հակամանրէային բուժում: