⦁ Կլինիկական չափանիշներ. ցանկացած անձ, որի մոտ առկա է հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը՝
1.տենդ.
2.էնցեֆալիտ.
3.մենինգիտ:
⦁ Լաբորատոր չափանիշներ.
1.դեպքի հաստատման լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ. հետևյալներից առնվազն մեկը՝
ա. հարուցչի (արևմտյան Նեղոսի վիրուսի) անջատում արյունից կամ ողնուղեղային հեղուկից.
բ. արյան մեջ կամ ողնուղեղային հեղուկում հարուցչի նուկլեինաթթվի հայտնաբերում.
գ. հարուցչի մասնահատուկ հակամարմինների (իմունագլոբուլին Էմ) հայտնաբերում ողնուղեղային հեղուկում.
դ. հարուցչի իմունագլոբուլին Էմ-ի բարձր տիտր և հարուցչի իմունագլոբուլին Ջի-ի հայտնաբերում և հաստատում հակամարմինների չեզոքացման հետազոտության միջոցով.
2.լաբորատոր ախտորոշիչ հետազոտություն հավանական դեպքի համար՝ հարուցչի մասնահատուկ հակամարմինների հայտնաբերում շիճուկում:
3.Համաճարակաբանական չափանիշներ. հետևյալ համաճարակաբանական կապերից առնվազն մեկը՝
4.կենդանուց մարդ փոխանցում (բնակվել, այցելել կամ մոծակների խայթոցների ենթարկված լինել այն տարածքում, որտեղ արևմտյան Նեղոսի վիրուսը էնդեմիկ է ձիերի կամ թռչունների համար).
5.մարդուց մարդ փոխանցում (ուղղահայաց փոխանցում, արյան փոխներարկում, փոխպատվաստում):
⦁ Դեպքի դասակարգում.
1.կասկածելի դեպք՝ կիրառելի չէ.
2.հավանական դեպք՝ յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է կլինիկական չափանիշներին և առկա է հետևյալներից առնվազն մեկը՝
ա. համաճարակաբանական կապ.
բ. հավանական դեպքի լաբորատոր ախտորոշիչ հետազոտություն.
3.հաստատված դեպք՝ յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է դեպքի հաստատման լաբորատոր չափանիշներին:
4. Շճաբանական արդյունքները մեկնաբանվում են համաձայն այլ ֆլավիվիրուսային վարակների նախկին ազդեցության և ֆլավիվիրուսի դեմ պատվաստման կարգավիճակի: Նման իրավիճակներում հաստատված դեպքերը վավերացվում են շիճուկի չեզոքացման կամ այլ համարժեք հետազոտությունների միջոցով: