ԱՐԵՎՄՏՅԱՆ ՆԵՂՈՍԻ (WEST NILE) ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ (ԱՐԵՎՄՏՅԱՆ ՆԵՂՈՍԻ ՏԵՆԴ (ՎԻՐՈՒՍԱՅԻՆ))

  • Կլինիկական չափանիշներ. ցանկացած անձ, որի մոտ առկա է հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը
  1. տենդ.
  2. էնցեֆալիտ.
  3. մենինգիտ:
  • Լաբորատոր չափանիշներ.
  1. դեպքի հաստատման լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ. հետևյալներից առնվազն մեկը՝

ա. հարուցչի (արևմտյան Նեղոսի վիրուսի) անջատում արյունից կամ ողնուղեղային հեղուկից.

բ. արյան մեջ կամ ողնուղեղային հեղուկում հարուցչի նուկլեինաթթվի հայտնաբերում.

գ. հարուցչի մասնահատուկ հակամարմինների (իմունագլոբուլին Էմ) հայտնաբերում  ողնուղեղային հեղուկում.

դ. հարուցչի իմունագլոբուլին Էմ-ի բարձր տիտր և հարուցչի իմունագլոբուլին Ջի-ի հայտնաբերում և հաստատում հակամարմինների չեզոքացման հետազոտության միջոցով.

    2. լաբորատոր ախտորոշիչ հետազոտություն հավանական դեպքի համար՝ հարուցչի մասնահատուկ հակամարմինների հայտնաբերում շիճուկում:

    • Համաճարակաբանական չափանիշներ. հետևյալ համաճարակաբանական կապերից առնվազն մեկը՝
    1. կենդանուց մարդ փոխանցում (բնակվել, այցելել կամ մոծակների խայթոցների ենթարկված լինել այն տարածքում, որտեղ արևմտյան Նեղոսի վիրուսը էնդեմիկ է ձիերի կամ թռչունների համար).
    2. մարդուց մարդ փոխանցում (ուղղահայաց փոխանցում, արյան փոխներարկում, փոխպատվաստում):
    • Դեպքի դասակարգում.
    1. կասկածելի դեպք՝ կիրառելի չէ.
    2. հավանական դեպք՝ յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է կլինիկական չափանիշներին և առկա է հետևյալներից առնվազն մեկը՝

    ա. համաճարակաբանական կապ.

    բ. հավանական դեպքի լաբորատոր ախտորոշիչ հետազոտություն.

    3. հաստատված դեպք՝ յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է դեպքի հաստատման լաբորատոր չափանիշներին:

    • Շճաբանական արդյունքները մեկնաբանվում են համաձայն այլ ֆլավիվիրուսային վարակների նախկին ազդեցության և ֆլավիվիրուսի դեմ պատվաստման կարգավիճակի: Նման իրավիճակներում հաստատված դեպքերը վավերացվում են շիճուկի չեզոքացման կամ այլ համարժեք հետազոտությունների միջոցով:
    • Կլինիկական չափանիշներ. յուրաքանչյուր անձ, որն ունի հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը՝
    1. տենդ.
    2. լուծ.
    3. փսխում.
    4. ցավ որովայնի շրջանում (կեղծ ապենդիցիտ).
    5. հետանցքային նքոցներ (տենեզմներ):
    • Լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը՝
    1. մարդու համար ախտածին հարուցչի (իերսինիա էնտերոկոլիտիկա (Yersinia enterocolitica) կամ իերսինիա պսևդոտուբերկուլոզիս (Yersinia pseudotuberculosis)) անջատում կենսաբանական նյութի նմուշից.
    2. հարուցչի վիրուլենտության գեների հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում:
    • Համաճարակաբանական չափանիշներ. հետևյալ համաճարակաբանական կապերից առնվազն մեկը՝
    1. մարդուց մարդ փոխանցում.
    2. ընդհանուր աղբյուրի ազդեցություն.
    3. կենդանուց մարդ փոխանցում.
    4. բաղարկված սննդի ազդեցություն:
    • Դեպքի դասակարգում.
    1. կասկածելի դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ (կասկածվում է որպես աղիքային վարակ, ոչ որպես էնտերիտ՝ հարուցված իերսինիա էնտերոկոլիտիկայով կամ իերսինիա պսևդոտուբերկուլոզիսով).
    2. հավանական դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ.
    3. հաստատված դեպք՝ կլինիկական և լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ:

    Վերադառնալ

    Կիսվել՝

    Հիվանդություններ

    ՀԱԿԱՄԱՆՐԷԱՅԻՆ ԴԵՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՆՐԷՆԵՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՐՈՇՈՒՄ ԵՎ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ

    ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՎԱՐԱԿ (SYS)

    ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՎԵՐՔԻ ՎԱՐԱԿ (SSI)

    ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՎԱՐԱԿ (REPR)

    Բնակչության իրազեկում

    10 մահացու հիվանդություն, որոնք կարող են վերադառնալ մոտ ապագայում
    Ինչպե՞ս պաշտպանվել վիրուսային հեպատիտներից
    Ովքե՞ր և ինչու՞ պետք է պատվաստվեն գրիպի դեմ
    Ի՞նչ է սպասվում պատվաստումից հետո և ի՞նչ պետք է անել
    This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.