COVID-19-ի դեմ պավաստումները չեն ազդում անձի վերարտադրողական ֆունկցիայի վրա

Առկա ապացուցողական բժշկության տվյալները և իրականացված լայնածավալ հետազոտությունները փաստում են, որ COVID-19-ի դեմ պավաստումները չեն ազդում կանանց և տղամարդկանց վերարտադրողական ֆունկցիայի վրա:

Չկա որևէ ապացույց և ոչ մի վստահելի գիտական հիմք, որը կարող է COVID-19-ի դեմ պատվաստանյութը կապել կանանց անպտղության հետ: Միևնույն ժամանակ առկա են տվյալներ, որ հենց կորոնավիրուսային հիվանդությունը կարող է ազդել անձի վերարտադրողական ֆունկցիայի վրա:

Հետևաբար՝ ամփոփելով լայնածավալ հետազոտության տվյալները, տղամարդկանց և կանանց վերարտադրողական առողջության և COVID-19-ով պայմանավորված պտղաբերության պոտենցիալ ռիսկերը կանխելու համար առաջարկվում է պատվաստվել COVID-19-ի դեմ:

Հղումն` այստեղ:

Առավել հաճախ ապատեղեկտվություն տարածվում է՝ հղում տալով Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում COVID-19-ի դեմ հետպատվաստումային երևույթների վերաբերյալ շաբաթական թարմացումներին, հատկապես մատնանշելով կանանց շրջանում անպտղության, վերարտադրողական գանգատները՝ հաշվի չառնելով մի շարք գործոններ: Առաջնահերթ պետք է նշել, որ տվյալ համակարգը չի հաստատում պատվաստանյութ-երևույթ պատճառահետևանքային կապը:

Այն նախատեսված է միայն պատվաստվածների կողմից գանգատները  գրանցելու համար:

Հղումն՝ այստեղ

Բնակչության իրազեկում

10 մահացու հիվանդություն, որոնք կարող են վերադառնալ մոտ ապագայում
Ինչպե՞ս պաշտպանվել վիրուսային հեպատիտներից
Ովքե՞ր և ինչու՞ պետք է պատվաստվեն գրիպի դեմ
Ի՞նչ է սպասվում պատվաստումից հետո և ի՞նչ պետք է անել
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.