Երկշաբաթյա գիտաժողով` մանկաբարձ-գինեկոլոգների, նեոնատոլոգների և անեսթեզիոլոգների համար

ՀՀ առողջապահության նախարարության հետ սերտ համագործակցությամբ ՌԴ առողջապահության նախարարության կողմից մոր և մանկան առողջության բարելավմանն ուղղված միջազգային նախագծի շրջանակներում այսօր կայացել է  մանկաբարձ-գինեկոլոգների, նեոնատոլոգների և անեսթեզիոլոգների համար կազմակերպված երկշաբաթյա գիտագործնական գիտաժողովի փակման արարողությունը:

Նշենք, որ շուրջ 10 տարի է, ինչ երկու երկրի առողջապահության նախարարությունների  համագործակցության արդյունքում այս ոլորտում իրականացվում է մասնագիտական վերապատրաստումների շարք` մասնագետների համար: Յուրաքանչյուր տարի 15 մանկաբարձ-գինեկոլոգ, նեոնատոլոգ, անեսթեզիոլոգ  հնարավորություն է ստացել այցելելու ՌԴ ԱՆ «Ակադեմիկոս Վ. Ի. Կուլակովի անվան մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի գիտահետազոտական կենտրոն` երկշաբաթյա դասընթացների ընթացքում իրենց մասնագիտական որակավորումը բարձրացնելու նպատակով:

Այս տարի մասնագիտական վերապատրաստումների ձևաչափը փոքր-ինչ փոխվել է. երկշաբաթյա դասընթացներն անցկացվել են Հայաստանում, ինչի շնորհիվ 75 մանկաբարձ-գինեկոլոգի, նեոնատոլոգի, անեսթեզիոլոգի հնարավորություն է տրվել  ներգրավվել կրթական գործընթացում:

Գիտագործնական գիտաժողովի ընթացքում հայ մասնագետներին տրամադրվել են թե՛ տեսական գիտելիքներ, թե՛ գործնական հմտություններ` բարձրակարգ սիմուլյացիոն տեխնոլոգիաների կիրառմամբ:

ՌԴ ԱՆ «Ակադեմիկոս Վ. Ի. Կուլակովի անվան մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի գիտահետազոտական կենտրոնի ուժերով և ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ երկշաբաթյա գիտագործնական գիտաժողովի ընթացքում ստացված գիտելիքները, ռուս գործընկերների հետ հաստատած մասնագիտական համագործակցությունը վստահաբար կնպաստեն Հայաստանում մայրական և նորածնային մահացության, հիվանդացության նվազեցմանը:

Բնակչության իրազեկում

10 մահացու հիվանդություն, որոնք կարող են վերադառնալ մոտ ապագայում
Ինչպե՞ս պաշտպանվել վիրուսային հեպատիտներից
Ովքե՞ր և ինչու՞ պետք է պատվաստվեն գրիպի դեմ
Ի՞նչ է սպասվում պատվաստումից հետո և ի՞նչ պետք է անել
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.