ՍՈՒՐ ՇՆՉԱՌԱԿԱՆ ՎԱՐԱԿՆԵՐ

Սուր շնչառական վարակները ամենատարծված սուր վիրուսային հիվանդությունների  մեծ խումբ է, որոնք առաջացնում են շնչառական համակարգի որևէ հատվածի սուր ընթացող վարակիչ հիվանդություն՝ ներառյալ քթըմպան, միջին ականջ, քթի խոռոչներ, կոկորդ, շնչափող, բրոնխներ, թոքեր և թոքամիզ:  ՍՇՎ-ները հիմնականում վեց ընտանիքներին պատկանող վիրուսներն են՝ օրթոմիքսովիրուսներ (գրիպի վիրուսներ), պարամիքսովիրուսներ (շնչառական սինցիտիալ վիրուս, մետապնևանովիրուս, պարաֆլյուենցիայի վիրուսներ 1-4), կորոնավիրուսներ, պիկորնավիրուսներ (ռինովիրուսներ), ադենովիրուսներ, պարվավիրուսներ (բոկավիրուսներ)։

Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է, հազվադեպ՝ վարակակիրը, որի խոսակցության, հազալու, փռշտալու ժամանակ թքի, խորխի, քթի լորձի կաթիլների հետ վիրուսներն ընկնում են օդի մեջ, ապա շնչառվող օդի միջոցով թափանցելով առողջ մարդու վերին շնչուղիների (քիթ, կոկորդ) լորձաթաղանթներ (էպիթելներ)՝ քայքայում են դրանք։ ՍՇՎ-ի գաղտնի շրջանը, որպես կանոն, չի գերազանցում 3 օրը: ՍՇՎ-ի սկիզբը սովորաբար աստիճանական է:

Սուր շնչառական վարակների հիմնական ախտանշաններն են՝

  • ընդհանուր թուլություն,
  • հազ,
  • քթահոսություն
  • կոկորդի ցավ,
  • մարմնի ջերմաստիճանի բարձրացում (կարող է ընթանալ նաև առանց մարմնի ջերմաստիճանի բարձրացման)։

Սուր շնչառական վարակների և գրիպի հիմնական բարդություններն են երկրորդային վարակները, ինչպիսիք են՝ թոքաբորբը, բրոնխիտը, բկաբորբը, սինուսիտը, լարինգիտը, ականջաբորբը։

Սուր շնչառական վարակներով և գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև բարդություններից խուսափելու նպատակով՝ ԿՐԿԻՆ հիշեցնում և հորդորում ենք. պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով պոլիկլինիկա/ամբուլատորիա,

  • խուսափե´ք սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով հիվանդների հետ շփումից,
  • եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,
  • եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
  • մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,
  • հագնվե´ք եղանակին համահունչ,
  • պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
  • օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
  • հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,

հետևե´ք անձնական հիգիենային:

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.