ՄԵՆԻՆԳԱԿՈԿԱՅԻՆ ՎԱՐԱԿ

Սա մի հիվանդություն է, որի ժամանակ բորբոքվում են ուղեղի թաղանթները՝ դրա պաշտպանիչ շերտերը, որոնք ծածկում են ուղեղը և ողնուղեղը: Հիվանդության հարուցիչները վիրուսային, բակտերիալ և սնկային վարակներն են, ինչպես նաև ամենապարզ միկրոօրգանիզմները։

Մենինգակոկային վարակը օդակաթիլային ճանապարհով փոխանցվող  սուր վարակիչ հիվանդություն է, որը կարող է ընթանալ՝

Անախտանիշ՝ բակտերիակրության ձևով.

Նազոֆարինգիտի ձևով.

Գեներալիզացված.

Ուղեղի հյուսվածքների ախտահարմամբ և մենինգիտի զարգացմամբ.

Մենինգոկոկցեմիա.

Ռիսկի խմբերն են.

  • Դեռահասները
  • Զորակոչիկները
  • Փայծաղ չունեցող (ասպլենիա) պացիենտները
  • Meningitidis-ի հետ աշխատող անձինք:

Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է։ Գաղտնի շրջանը 1-10 օր է, միջինը՝ 4 օր։

Կանխարգելում.

Մենինգիտի դեմ կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Հայաստանի Հանրապետությունում Պատվաստումների ազգային օրացույցով նախատեսվում է պատվաստումներ ռիսկի խմբերին, ինչպես նաև համաճարակաբանական ցուցումով:

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.