Փայտացումը չափազանց վտանգավոր և ծանր հիվանդություն է։ Փայտացման հարուցիչը (Clostridium tetani) լայն տարածում ունի բնության մեջ: Լինելով կենդանիների և 40% մարդկանց աղիների մշտական բնակիչ, ընկնում է հողի մեջ, վարակում է այն և վերածվում սպորի: Հիմնական փոխանցման ուղին կոնտակտային է` վնասված մաշկի միջոցով:
Հիվանդության ախտանշանները զարգանում են հիմնականում վարակից 14 օր հետո: Մահացությունը 20-25% է:
Հիվանդությունը հնարավոր է կանխարգելել պատվաստման միջոցով: Հիվանդությունից հետո իմունիտետ չի ձևավորվում: Միայն փայտացման անատոքսինը կարող է առաջացնել կայուն իմունիտետ: