Պարօտիտի հարուցիչը Paramyxoviridae ընտանիքի պարամիքսովիրուս խմբի ՌՆԹ-վիրուս է։
Համաճարակային պարօտիտը (խոզուկ) սուր վարակիչ հիվանդություն է, որը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով` հիմնականում ախտահարելով գեղձային հյուսվածքը, մասնավորապես` հարականջային թքագեղձերը։ Խոզուկն առավել հաճախ հանդիպում է 5-9 տարեկան երեխաների մոտ, չնայած կարող են վարակվել և՛ դեռահասները, և՛ մեծահասակները:
Խոզուկի վիրուսը բազմանում է վերին շնչուղիներում և մարդուց մարդ փոխանցվում է թքի կամ խոզուկով վարակված անձի շնչառական կաթիլների հետ անմիջական շփման միջոցով:
Կարդալ մանրամասն
Բարդություններ.
Էնցեֆալիտ, լսողության կորուստ, օրխիտ (ամորձիների ցավոտ բորբոքում) հանդիպում է պարօտիտով հիվանդ երիտասարդ տղամարդկանց 20%-ի մոտ, պանկրեատիտ։
Կանխարգելում
Պարօտիտի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Հայաստանի Հանրապետությունում Պատվաստումների ազգային օրացույցով նախատեսվում է երկու դեղաչափ համակցված ԿԿԽ (կարմրուկ, կարմրախտ, խոզուկ) պատվաստում՝ 12 ամսականում և 4-6 տարեկանում:
Լուսանկար
Տեսանյութեր
Պաշտպանվի՛ր, պատվաստվիր COVID-19-ի դեմ
Պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր
Տեսանյութեր
Պաշտպանվի՛ր, պատվաստվիր COVID-19-ի դեմ
Պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր