Նոր կորոնավիրուսի թեստերն արդեն Հայաստանում են

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոնում» տեղի է ունեցել ճեպազրույց, որտեղ մասնագետները ներկայացրել են կորոնավիրուսի թեստերի կիրառման հրահանգները և պարզաբանել դրանց առնչվող հարցերը:

Նոր կորոնավիրուսի ախտորոշման 200 թեստ հակտացվել են Ռուսաստանի Դաշնության կողմից, որոնք այժմ գտնվում են «Ռեֆերենս լաբորատոր կենտրոնում: Դրանք 99%-ով ճշգրիտ են։

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Նունե Բակունցը նշել է, որ հետազոտվել է մի քաղաքացի, որի մոտ կորոնավիրուսի վարակի կասկած կար. պատասխանը` կորոնավիրուս չի հայտնաբերվել:

Կենտրոնի վիրուսաբանական լաբորատորիայի վարիչ Շուշան Սարգսյանը մանրամասնել է, որ մասնագետը նմուշներ է հավաքում պացիենտի քթից և կոկորդի խորխից, հետազոտությունը տևում է 3-ից 4 ժամ: Այն արվում է պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով, որը Հայաստանում վաղուց է կիրառվում, սակայն տվյալ հետազոտության անցկացման համար պահանջվում են հատուկ թեստեր:

Այն պացիենտները, որոնց մոտ նկատվում են տվյալ ախտանշանները, հետազոտությունը կատարվում է անվճար:

Բնակչության իրազեկում

10 մահացու հիվանդություն, որոնք կարող են վերադառնալ մոտ ապագայում
Ինչպե՞ս պաշտպանվել վիրուսային հեպատիտներից
Ովքե՞ր և ինչու՞ պետք է պատվաստվեն գրիպի դեմ
Ի՞նչ է սպասվում պատվաստումից հետո և ի՞նչ պետք է անել
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.