Ներկայացվել է վարակի հսկողության և բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների իրավիճակը

Առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները ներկայացրել են վարակի հսկողության և բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների առկա իրավիճակը Հայաստանում, ինչպես նաև իրավիճակի բարելավման համար անհրաժեշտ միջոցառումները և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանխարգելման մոտեցումները։

Բժշկական միջամտություններով պայմանավորված վարակները հիմնախնդիր են` ինչպես եվրոպական զարգացած և զարգացող երկրների, այնպես էլ Հայաստանի համար։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ծանոթանալով ոլորտում առկա իրավիճակին, ձեռքբերումներին, բացթողումներին և թերացումներին, ինչպես նաև կարևորելով բժշկական կազմակերպություններում վարակի հսկողության գործընթացը` հանձնարարել է մշակել հստակ ճանապարհային քարտեզ՝ մեկ ընդհանուր մոտեցմամբ բոլոր կազմակերպությունների համար: Այն ուղղված կլինի վարակի հսկողության հիմնական բաղադրիչների ներդրման ապահովմանը՝ ներառյալ հակամանրէային դեղերի դեմ կայունությունը, հետվիրահատական վերքերի հայտնաբերման և նպատակային միջոցառումների ներդրման միջոցով դեպքերի նվազեցումը, ինչպես նաև հոսպիտալային համաճարակաբանների դերի կարևորությանն ու վարակի հսկողության գործընթացում ներգրավված բոլոր բուժաշխատողների շարունակական վերապատրաստմանը։

Բնակչության իրազեկում

10 մահացու հիվանդություն, որոնք կարող են վերադառնալ մոտ ապագայում
Ինչպե՞ս պաշտպանվել վիրուսային հեպատիտներից
Ովքե՞ր և ինչու՞ պետք է պատվաստվեն գրիպի դեմ
Ի՞նչ է սպասվում պատվաստումից հետո և ի՞նչ պետք է անել
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.