Երեխաների շրջանում արձանագրվել են դիզենտերիայի դեպքեր

Ամռան ամիսներին ամեն տարի արձանագրվում է աղիքային վարակների սեզոնային ակտվություն, ինչը մշտապես գտնվում է Առողջապահության նախարարության, մասնավորապես Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ուշադրության ներքո:

Վերջին օրերին միանման գանգանտերով Երևանի երկու բժշկական կազմակերպություն են դիմել երեխաներ: Կազմակերպված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ բոլոր երեխաները հաճախում են «Գուլիվեր» նախադպրոցական ուսումնական հաստատություն: Ընդհանուր առմամբ, գրանցվել է 18 հիվանդ, որոնց մոտ նկատվել է լուծ, փսխում, բարձր ջերմություն, թուլություն:

Երեխաների վիճակը գնահատվել է թեթև և միջին ծանրության: Լաբորատոր հետազոտությունների արդյունքում՝ երեխաներից 9-ի մոտ հայտնաբերվել է դիզենտերիայի հարուցիչ (շիգելա զոնե): Ներկայումս հիվանդների առողջացման դրական տեղաշարժ է գրանցվել. Երեխաները ստանում են համապատասխան բուժում:

Վարակի աղբյուրի, ինչպես նաև վարակման պատճառների կապի բացահայտման նպատակով՝ մանկապարտեզում առողջապահության նախարարության (Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն), ինչպես նաև ՀՀ կառավարությանն ենթակա սննդամթերքի անվտանգության, առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինների համատեղ ուժերով, իրականացվել են հետազոտություններ երեխաների հետ շփված անձանց, մանկապարտեզի անձնակազմի շրջանում, ինչպես նաև ուսումնավիրվել են երեխաների կեցության պայմանները: Արդյունքում, մանկապարտեզում, մասնավորապես՝ խոհանոցում, հայտնաբերվել են սանիտարական նորմերի և հիգիենիկ կանոնների կոպիտ խախտումներ, ինչն էլ պատճառ է դարձել երեխաներին տրամադրվող սննդի երկրորդային աղտոտման:

ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության, առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինների կողմից պետական վերահսկողության միջոցառումները շարունակվում են:

 

Բնակչության իրազեկում

10 մահացու հիվանդություն, որոնք կարող են վերադառնալ մոտ ապագայում
Ինչպե՞ս պաշտպանվել վիրուսային հեպատիտներից
Ովքե՞ր և ինչու՞ պետք է պատվաստվեն գրիպի դեմ
Ի՞նչ է սպասվում պատվաստումից հետո և ի՞նչ պետք է անել
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.